Երևանում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota»-ն, հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց 101/3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Վիլյամ Ե.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակներին: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Օնիկ Առաքելյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներ, ովքեր արդեն աշխատանքներ են իրականացնում վթարած գազախողովակները վերականգնելու ուղղությամբ:
Բարեբախտաբար գազի արտահոսք չկա: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































