Մենք պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես կպաշտպանենք մեր տները. Դավիթ Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ժողովուրդն այլեւս չի հանդուրժում այս իշխանություններին, պարզապես պետք է ճիշտ կազմակերպում։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Պետք է ճիշտ կազմակերպում ճիշտ ուժի, մարդու կողմից, մնացածն ինքնըստինքյան կլինի»,– ասել է նա։
Անդրադառնալով եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավին, Ղազինյանը նշել է, որ հարյուր հազարավոր հավատացյալներ պատրաստ են եկեղեցուն պաշտպանել այնպես, ինչպես իրենց տները. «Մենք պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ։ Սա միայն մեր շարժմանը չի վերաբերում, հավատացեք՝ կան հարյուր հազարավոր հավատացյալներ, որոնք հասկանում են՝ եկեղեցին ինչ է»։
Նշենք, որ «Մեր ձեւով» շարժումը հավաք է կազմակերպել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու։




















































