Արհեստական խցանումներ, անվճար բենզին. ՔՊ֊ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին նախատեսված է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպվող արդարադատության պահանջով հանրահավաքը Ազատության հրապարակում։ Սակայն վերջին ժամերին ակնհայտ է դառնում, որ իշխանական շրջանակները փորձում են տարբեր եղանակներով խոչընդոտել այդ հավաքի բնականոն անցկացումը։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ական կառույցների միջոցով մայրաքաղաքում ստեղծվում են արհեստական խցանումներ։ Օրինակ` ՔՊ֊ական պատգամավոր Խաչատուր Սուքիասիանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, պարալիզացվել է երթևեկությունը դեպի կենտրոն։
Բացի երթևեկության խոչընդոտներից, իշխանությունները, ըստ տարբեր աղբյուրների, ներքին հրահանգներ են տվել պետական կառույցների, բանկերի, ՀԷՑ֊ի և այլ կառույցների աշխատակիցներին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո չմասնակցել հավաքին։ Չեն բացառվում նաև ուժային կառույցների միջամտությունները՝ «անվտանգության նկատառումներով» փողոցների ժամանակավոր փակման ձևով։
Չնայած իշխանական փորձերին՝ սոցիալական ցանցերում շարունակվում են հավաքին մասնակցելու կոչերը։ Տասնյակ հանրային ու քաղաքական գործիչներ միանում են ֆլեշմոբին՝ ընդգծելով, որ սա ժողովրդի արդարության պահանջն է, որը չի կարելի խոչընդոտել որևէ վարչական կամ քաղաքական ճնշմամբ։




















































