Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական և հասարակական օրակարգում վերջին շրջանի առավել արտահայտիչ դարձած երևույթներից մեկը դարձավ Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարձակումների, ճնշումների և քրեական հետապնդումների աննախադեպ ալիքը, որի խորքային պատճառներն ու հետևանքները դուրս են զուտ իրավական կամ անձնական հարցերի շրջանակից և շոշափում են ազգային ինքնության, պետականության, հանրային համախմբման և արժեքային համակարգի հիմնարար հիմքերը։ Այս գործընթացի բուն շարժառիթներն ու մեխանիզմները հասկանալու համար անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծել թե՛ իշխանությունների վարքագծի տրամաբանությունը, թե՛ Եկեղեցու դիրքն ու դերակատարությունը հայաստանյան իրականության մեջ, ինչպես նաև այն ազդեցության դինամիկան, որ այս հակամարտությունը կարող է ունենալ հասարակական կառուցվածքի, պատմական հիշողության և ազգային դիմադրողականության վրա։

Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնության, մշակույթի, պատմության և պետականության առանցքային ինստիտուտը։ Տարբեր ժամանակաշրջաններում՝ հատկապես պետականության բացակայության պայմաններում, Եկեղեցին ստանձնել է ազգապահպան, կրթական, բարեգործական, մշակութային և նույնիսկ քաղաքական դեր, իսկ անկախության շրջանում այն վերածվել է ազգային ինքնության պահպանման և հանրային համախմբման կարևորագույն գործոնի։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին տարիներին իշխանությունների կողմից Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ դրսևորվող բացահայտ թշնամական քաղաքականությունը՝ սկսած քարոզչական արշավներից, հանրային հեղինակազրկման փորձերից, մինչև իրավական հետապնդումներ, քրեական գործեր և հոգևորականների կալանավորումներ։

Նախ՝ պետք է փաստել, որ Եկեղեցու դեմ հարձակումները զուտ մեկ կամ մի քանի հոգևորականների անձնական վարքագծի, ենթադրյալ իրավախախտումների կամ քաղաքական ակտիվության հետևանք չեն, այլ պետական քաղաքականության գիտակցված ու համակարգային մաս են։ Այս գործընթացի հիմքում ընկած է իշխանությունների կողմից ազգային ինստիտուտների վարկաբեկման, հանրային ինքնության հենասյուները թուլացնելու, արժեքային համակարգի վերափոխման և հասարակության համախմբման ավանդական մեխանիզմները չեզոքացնելու ռազմավարությունը, որը քողարկվում է տարաբնույթ կեղծ «գաղափարներով» ու նարատիվներով։

Իշխանությունների համար Եկեղեցին ոչ միայն մրցակից գաղափարական կենտրոն է, այլև հանրային ու քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող ինստիտուտ, որի հետագա թուլացումը կամ մեկուսացումը դիտվում է որպես սեփական իշխանության ամրապնդման ուղի՝ հատկապես արտաքին ուժերի համար զիջումներ կատարելու համատեքստում։ Այս տրամաբանության մեջ առանցքային նշանակություն ունի Եկեղեցու նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակը։ Հայաստանի պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հասարակական ճգնաժամերի, պատերազմների, պետականության վտանգման պայմաններում Եկեղեցին հանդես է եկել որպես համախմբող, բարոյական արժեքների կրող և ազգային դիմադրողականության աղբյուր։ Այսօր, երբ քաղաքական ինստիտուտների հեղինակությունը խարխլված է, կուսակցական համակարգը՝ թուլացած, իսկ պետական կառավարման համակարգը՝ ճգնաժամի մեջ, Եկեղեցին մնում է այն եզակի կառույցներից, որի շուրջ հասարակության տարբեր շերտեր կարող են համախմբվել։ Սա իշխանությունների համար ընկալվում է որպես լուրջ վտանգ։

Բացի այդ, Եկեղեցին, լինելով ազգային համախմբման, հայրենասիրության, պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն ինստիտուտ, իր դիրքորոշումներով ու հայտարարություններով հաճախ առաջ է քաշում պետական քաղաքականության նկատմամբ քննադատական օրակարգ, բարձրաձայնում է հասարակության մտահոգությունները, պաշտպանում Արցախի և արցախահայության իրավունքներն ու դիմադրություն է ցույց տալիս ազգային արժեքների, պատմության և մշակույթի արժեզրկման փորձերին։ Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների գործելակերպն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն սահմանափակվում միայն գաղափարական հարձակումներով, այլ անցնում են բացահայտ ճնշումների նրանց լռեցնելու նպատակով, ինչի վկայությունն են վերջին շրջանում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերը։

Հոգևորականների նկատմամբ հարուցվող գործերի մեծ մասը (եթե ոչ բոլորը) հիմնված է բացառապես քաղաքական մոտիվացիաների վրա, իսկ իրավական գործընթացները իշխանությունների կողմից ուղեկցվում են հանրային հիստերիայով, իշխանական տեղեկատվական հարթակներով կազմակերպվող արշավներով, որոնց նպատակը ոչ միայն տվյալ անձին, այլև ամբողջ հոգևորականությանն ու ընդհանրապես Եկեղեցուն հեղինակազրկելն է։

Ու հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի հարձակվում Եկեղեցու վրա, և Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները Եկեղեցին չեն։ Սա ավելին է, քան ցինիզմը: Նախ՝ նույնիսկ իր այս հերքման ներքո փաստացի Փաշինյանը ինքնախոստովանություն է անում, որ եկեղեցականների նկատմամբ հետապնդումներն իրականացվում են անձամբ իր թելադրանքով։ Այսինքն, ինքը պատերազմում է հոգևորականների դեմ, այլ ոչ թե Եկեղոցու: Բայց ամենազվարճալին այն է, որ Կաթողիկոսին Եկեղեցուց տարանջատում է մի մարդ, որը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։

Ճիշտ այնպես, ինչպես աբսուրդային է, որ Փաշինյանի իշխանությունն իրեն նույնացնում է, ընդհանրապես, պետության կամ պետականության հետ։ Դրա համար էլ, երբ քննադատություններ են հնչում կամ քայլեր են ձեռնարկվում կապված իշխանությունների կողմից տարվող ապիկար քաղաքականության դեմ, որի արդյունքում զոհասեղանին են դրվում հայ ժողովրդի անօտարելի իրավունքները և արտաքին ուժերին կատարվում անասելի զիջումներ, ապա իսկույն քպականները, Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են աղմուկ բարձրացնել, թե տարբեր «հակապետական» ուժեր են գործում պետության դեմ։ Այնինչ, Փաշինյանն էլ, իր թիմն էլ ընդամենը ժամանակավոր կառավարիչներ են, որոնք պետականության ու ինքնիշխանության գաղափարների ներքո միայն սեփական աթոռը պահելու հարց են լուծում, նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կլինի պետության հետ։ Իսկ եթե այլ կերպ մտածած լինեին, ապա շատ վաղուց ինքնակամ հեռացած կլինեին ու դրանով իսկ առնվազն թույլ չէին տա, որ թշնամական ու, ընդհանրապես, արտաքին այլ ուժերը «ղումար խաղային» մեր երկրի ճակատագրի վրա։

Իսկ Եկեղեցին առավել քան կապ ունի պետության և պետականության հետ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, պետության բացակայության պայմաններում այն իր վրա է վերցրել պետականության գործառույթները և դարերի ընթացքում ստեղծել անհրաժեշտ հիմք պետականության վերականգնման համար։ Ու հիմա էլ Եկեղեցին իր ձայնն է բարձրացնում, երբ տեսնում է պետականությանը և հայ ժողովրդի կենսական շահերին սպառնացող վտանգը։ Իսկ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իրականացվող հարձակումները, կալանավորումները և վարկաբեկման փորձերը լուրջ սպառնալիք են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, ազգային ինքնության և պետականության շարունակականության համար։ Այնպես որ, հոգևորականների դեմ փաշինյանական արշավը միանշանակ հարձակում ու պատերազմ է՝ հայտարարված թե՛ Եկեղեցուն, թե՛ պետությանն ու պետականությանն ընդհանրապես։ Ու ոչ միայն այս արշավը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Եվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է