Թուրքիայում ձերբակալվել է թուրք մասոնների առաջնորդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը, հաղորդում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում:
Կալանավորվածների շարքում են Binsat Holding-ի վարչության նախագահները, ինչպես նաև Can Holding-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից մեկը Ստամբուլի Բիլգի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ռեմզի Սանվերն է։
Սանվերը 2023 թվականից ղեկավարում է Թուրքիայի ամենամեծ մասոնական կառույցը՝ «Ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակը», և համարվում է դրա առաջին դեմքը։
Հիշեցնենք, որ «Can Holding»-ի գործով ձերբակալությունների առաջին ալիքը սկսվել էր սեպտեմբերի 11-ին։ Բերման էր ենթարկվել կազմակերպության 26 անդամ, որոնց թվում կային բարձրաստիճան և հանրահայտ անձինք։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































