Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների մեքենաները․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժածի դուրս են բերել ավտոմեքենաներից և տեղափոխել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաներից դուրս բերել երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։
Բժշկական կենտրոնում արձանագրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը:
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Ով էր վթարից մահացած տղան ու ինչու եկեղեցու մեջ սպանեցին նրա քավորին
2
Գազարի դաշտում uպանել է ամուսիններին, հետո եղանը կnխել կնոջ փորը. ահասարսուռ դեպք Արամուսում
3
Արամուսում ամուսիններին դաժանաբար սպանած տղամարդը ևս երկու հոգու է սպանել նույն օրը
4
Թող կոտրվի ձեռքերն անողի, որոշողի էլ, որ դասեր էր տալիս. Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ որդու շիրիմի մոտ
...
5
Ինչպես են Չարենցավանի եկեղեցու մեջ քաղաքացուն սպանել