Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ «Lexus»-ը այրվել է՝ վերածվելով մոխրակույտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Ապարան–Հարթավան հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեռևս անհայտ հանգամանքներում Lexus մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































