Ովքեր են Կոտայքում վերջերս սպանված ամուսինները․ նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHOT տելեգրամյան ալիքը հայտնել է, որ 44-ամյա Մարինա Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը արձակուրդում են եղել Հայաստանում, երբ սպանվել են Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին:
Արձակուրդի ընթացքում նրանք իրենց Audi-ով անցնելիս են եղել ճանապարհով: Նրանք կանգ են առել հանգստանալու տաղավարի մոտ: Ինչ-որ պահի մի տղամարդ հարձակվել է նրանց վրա և պահանջել մեքենայի բանալիները, բայց նրանք հրաժարվել են: Այնուհետև տղամարդը հանել է որսորդական հրացանը և կրակել զույգի վրա: Նա մարմինները թողել է տաղավարում և հեռացել:
Հարազատները Մարինայի և նրա ամուսնու անհետացման մասին իմացել են մեկ օր անց: Նրանք կապ են հաստատել տեղական ոստիկանության հետ: 61-ամյա հանցագործը ավելի ուշ ձերբակալվել է. ականատեսների խոսքով՝ նա հայտնաբերվել է նույն Audi-ում՝ զենքով: Զույգին սպանելուց առաջ նա կրակել և սպանել է մեկ այլ զույգի, որոնք Արամուս գյուղից են եղել: Մահացած կնոջ և նրա ամուսնու մարմինները տեղափոխվել են Դոնի Ռոստով։
Ռուսաստանի քաղաքացի Մարինա Հայրապետյանը 21 տարի աշխատել է որպես էնդոկրինոլոգ և ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Դոնի Ռոստովի «Դավինչի» կլինիկայում։ 2022 թվականին նա Ռոստովի մարզի էնդոկրինոլոգների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Զույգը 15-ամյա դուստր է ունեցել։
SHOT-ի տվյալներով՝ ամուսինները Հայաստան էին եկել ազգականի հարսանիքին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































