Ուկրաինան կրկին հարված է հասցրել Ղրիմի նավթային տերմինալին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան հաստատել է, որ հոկտեմբերի 13-ի գիշերը կրկին հարված է հասցրել Ղրիմի Ֆեոդոսիա քաղաքի ծովային նավթային տերմինալին։
Տերմինալը ռուսական զորքերի վառելիքով և քսուքներով մատակարարման կարևոր լոգիստիկ կենտրոն է՝ մոտ 193,000 խորանարդ մետր պահեստային հզորությամբ։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով վնասվել է նախորդ հարձակումը դիմացած 16 վառելիքային բաք, և հրդեհը դեռ շարունակվում է։
Տերմինալը նախկինում ևս հարվածի էր ենթարկվել հոկտեմբերի 6-ին, ինչի հետևանքով առաջացած հրդեհը մարվել էր միայն ավելի քան երկու օր անց։
Ռազմական հրամանատարությունը նշել է, որ ուկրաինական պաշտպանության ուժերի հարվածները ուղղված են Ռուսաստանի ռազմական և տնտեսական ներուժը թուլացնելուն։
Բացի այդ, հոկտեմբերի 14-ի գիշերը ուկրաինական ուժերը հարվածել են նաև Ղրիմի օկուպացված տարածքում գտնվող Կրասնայա Պոլյանայում տեղակայված P-18 տիպի ռադառային կայանին, օկուպացված Խերսոնի Օլեշկի քաղաքում գտնվող անօդաչուների կառավարման կետին, ինչպես նաև Դոնեցկի մարզի օկուպացված Մակեևկա քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































