Սելեկտիվ արդարադատություն․ Էդմոն Մարուքյան
ԲԼՈԳ
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Չորս տարի առաջ իբր տեղի ունեցած դեպքի վերաբերյալ այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում, մինչդեռ Հակոբ Կարապետյանի և Էդգար Ղազարյանի դեմ իրականացված բռնությունների դեպքերով մինչ օրս բացարձակապես ոչինչ չի արվում։
Օրենքի այս ընտրովի կիրառման օրինակն ինքնին խստորեն դատապարտելի է․ նման գործելաոճը փոշիացնում է իրավական համակարգի հեղինակությունը և խթանում Հայաստանի Հանրապետության հետընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության բնագավառում։ Այս ամենով պախարակվում են պետական բոլոր ինստիտուտները։
Խստորեն դատապարտում եմ առավոտվանից ընթացող ապօրինի գործողությունները՝ մասնավորապես մարդկանց անօրինական կերպով բերման ենթարկելը և փաստաբանների մուտքը չթույլատրելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու սահմանափակումները։




















































