ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 16-ին ծառայություններ կմատուցվեն․
ժամը 10։30-16:00
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
ժամը 11:00-16:00
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 16-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ հոկտեմբերի 9-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,-նշվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Ապարանի ճանապարհին ավտովթարից մահացած երիտասարդը 20 տարեկան էր, 2 երեխաների հայր. նա տիկտոկեր Մարիի ...
2
Ով էր վթարից մահացած տղան ու ինչու եկեղեցու մեջ սպանեցին նրա քավորին
3
Իրավապահները վերծանել են Մհեր Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները. պարզվել է՝ անձնական...
4
«Ցերեկները սովորում էի, գիշերներն էլ մայրիկիս էի խնամում, հարազատներից ոչ ոք կողքիս չէր». Տաթև Ասատր...
5
Գազարի դաշտում uպանել է ամուսիններին, հետո եղանը կnխել կնոջ փորը. ահասարսուռ դեպք Արամուսում