Վթար՝ Կոտայքում, 20-ամյա վարորդը «Infiniti»-ով բախվել է ցանկապատի ձողերին, ապա երկաթե կրպակի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե տաղավարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



