Նեթանյահուի ուղերձն ազգին. Ռազմական արշավը դեռ չի ավարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազգին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ ռազմական արշավը դեռ չի ավարտվել, հաղորդում է Times of Israel-ը։
«Մեր առջև դեռևս լուրջ անվտանգության խնդիրներ կան։ Մեր թշնամիներից ոմանք փորձում են ուշքի գալ՝ մեզ վրա նորից հարձակվելու համար։ Մենք դա կհաղթահարենք»,- ասել է Նեթանյահուն։
Ըստ նրա, հաղթանակները նաև մեծ հնարավորություններ են բացում։ «Միասին աշխատելով՝ մենք կհաղթահարենք դժվարությունները և կօգտվենք հնարավորություններից»,– ասել է Իսրայելի վարչապետը։
Նա հիշեցրել է պատանդների ընտանիքներին այցելելիս տված խոստումների մասին և շնորհակալություն հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին և զոհվածների ընտանիքներին։
«Վաղվա օրը նշանավորում է նոր ճանապարհի սկիզբը։ Արարման ճանապարհի, բուժման ճանապարհի և, հուսով եմ, միասնության ճանապարհի»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Իսրայելցի պատանդների ազատ արձակումից առաջ իր ելույթի ժամանակ Նեթանյահուն առաջիկա իրադարձությունն անվանել է «պատմական»։
«Ես գիտեմ, որ մեր մեջ շատ վեճեր կան։ Բայց այս օրը, ինչպես նաև, հուսով եմ, առաջիկա շրջանում, մենք բոլոր հիմքերն ունենք դրանք մի կողմ դնելու, քանի որ համատեղ ջանքերով մենք տպավորիչ հաղթանակներ ենք տարել, որոնք ապշեցրել են ողջ աշխարհը»,– ասել է Իսրայելի վարչապետը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































