ՀՖՖ նախագահը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ անձնակազմի, հայկական ֆուտբոլի շահառուների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան կապակցությամբ։
Երկար տարիների ընթացքում ֆուտբոլի Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի և մարզչի Ձեր կարիերայի նվաճումները ոսկե տառերով են գրվել համաշխարհային և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։
Անգնահատելի է Ձեր ավանդը հայկական ֆուտբոլի մեծ նվաճման՝ Արարատ-73-ի հաղթանակի գործում:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ ցանկանում ենք անսպառ առողջություն,տոկունություն և եռանդ»:
Հետևեք մեզ՝ այստեղ



