Շնորհավոր տո՛նդ, մեր Երևան. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳ Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի 2-րդ Հանրապետությունը քննադատողներին և Հայաստանի սովետական անցյալը ամեն գնով վատաբանողներին ուզում եմ հիշեցնել, որ Էրեբունի–Երևան տոնակատարությունը ևս հիմնադրվել է հենց Հայաստանի 2-րդ Հանրապետության տարիներին, և առաջին անգամ այս տոնը նշվել է 1968 թվականին։
Ի ուրախություն մեզ՝ այն մինչև այսօր շարունակում ենք նշել, քանզի այո՛ — Երևանը բոլոր հայերիս սրտի մայրաքաղաքն է։
Համենայն դեպս՝ այդպես պետք է լինի։ Պետք է հիշենք մի պարզ ճշմարտություն․ սեփական անցյալը մերժող
և սեփական անցյալի հետ կռիվ տվող ժողովուրդները՝ որպես կանոն, չեն կարող կերտել լավ ապագա։
Եվ հաճախ՝ ընդհանրապես ապագա չեն կարող ունենալ։
Շնորհավոր տո՛նդ, մեր Երևան։ Ապրիր հավերժ, զարգացի՛ր, գեղեցկացի՛ր և դարձիր իսկապես անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստանի, ինչպես նաև համայն հայ ժողովրդի սրտի մայրաքաղաքը։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



