Մեծ խցանում` «Մեր ձևով» շարժման համաժողովի մասնակիցների մեծ հոսքի պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆԴավիթաշենի կամրջի վրա և հարակից փողոցներում «Մեր ձևով» շարժման այսօր կայանալիք առաջին համաժողովի մասնակիցների մեծ հոսքի պատճառով մեծ խցանում է առաջացել. մարդկանց աննախադեպ մեծ տեղաշարժի պատճառով երթևեկությունը գրեթե կաթվածահար է եղել։
Հիշեցնենք. «Փրայմ Հոլ» (Prime Hall) համալիրում (Եղվարդի խճուղի, 3-րդ կիրճ, 1 շ.) մեկնարկում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու համաժողովը։
Հաշվետու համաժողովի ընթացքում շարժման համակարգող խորհրդի ներկայացուցիչները կներկայացնեն շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքների արդյունքները, կքննարկվեն նոր ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Միջոցառմանը մասնակցում են շարժման համակարգող խումբը, ոլորտային թիմերի ղեկավարներ, երիտասարդական և մասնագիտական կառույցների անդամներ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



