Փրկարարները Վաղաշեն գյուղում արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 23-րդ փողոցի վերջնամասում կոյուղաջրի խողովակի անցկացման աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել և արգելափակվել է փոսում՝ տիղմի մեջ։
Փրկարարները արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



