Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կուրարաքսյան մշակույթի վաղբրոնզեդարյան բնակատեղերի «Ոսկե բլուր» հնավայրում պեղումներ են կատարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ Արարատի մարզի Մասիսի շրջանի Հայանիստ գյուղի հարավային մասում` ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա, գտնվում է «Ոսկե բլուր» հնավայրը՝ Կուրարաքսյան (Շենգավիթյան) մշակույթին պատկանող վաղբրոնզեդարյան` լավ պահպանված բնակատեղերից մեկը (մ.թ.ա. 3500/3350–2600/2500 թթ.)։

Երևանից շուրջ 22 կմ հարավ-արևմուտք ընկած հնավայրը արհեստական բլուր-բնակատեղ է՝ շուրջ 2,6 հա մակերեսով։ Առաջին հնագիտական պեղումներն այստեղ կատարվել են 1975–1976 թթ․ հնագետ Էմմա Խանզադյանի ղեկավարությամբ։

2020-ից «Ոսկե բլուր»-ում գործում է հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ֆրանսիայի Արտաքին գործոց նախարարության և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Archéorient լաբորատորիայի (UMR 5133) համագործակցության շրջանակում։ Նույն թվականից հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը հնավայրում պարբերական պեղումներ և ուսումնասիրություններ է կատարում:

2025 թ․ պեղումները մեկնարկել են սեպտեմբերին և կավարտվեն հոկտեմբերի 8-ին։ Պեղումները ղեկավարում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ.գ.դ Ռուբեն Բադալյանը (հայկական կողմից) և Լիոնի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ, պ.գ.դ Բերանժեր Պերելլոն (ֆրանսիական կողմից)։

Արշավախմբի կազմում ընդգրկված են նաև ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ. Արմինե Հարությունյանը, Լևոն Աղիկյանը, ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը, Լիոնի Հնագիտական ծառայության աշխատակից, հնակենդանաբան Օրելիեն Քրեզյոն և Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոնա Հովսեփյանը։

Այս տարի աշխատանքները շարունակվել են հուշարձանի 4-րդ և 5-րդ պեղամասերում, ինչպես նաև բացվել է նոր՝ 6-րդ հատվածը։ Պեղումների ընթացքում բացվել են տարբեր բարձրության հում աղյուսե պատեր, հայտնաբերվել են Կուրարաքսյան շրջանին բնորոշ խեցեղենի բեկորներ, քարե գործիքներ ևն: Առանձնակի հետաքրքիր են` լավ պահպանված կավե օջախը, ինչպես և թրծած աղյուսով շարված միջնադարյան թոնիրը:

Արշավախմբի համաղեկավար Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումներն այստեղ կշարունակվեն առաջիկա տարիներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25