Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներն Անկարայում եռակողմ հանդիպում կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ վրացական կողմից հանդիպմանը կմասնակցի երկրի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։
«Երեք երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարցեր և եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման ծրագրեր»,- նշել է աղբյուրը, որի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա իր թուրք և ադրբեջանցի գործընկերներ՝ Յաշար Գյուլերի և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումից հետո նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր և կհրապարակեն հայտարարություններ։
Երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը տեղի է ունենում ամեն տարի, իսկ անցյալ տարի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բաթումում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



