Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը խնդրում է, Ալիևը՝ կրկնում. «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես նոր տրիգեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաղուց նկատելի է, որ միակ բանը, ինչի շուրջ Փաշինյանը պատրաստ է վիճել Բաքվի հետ, Սյունիքի մարզով անցնող հայտնի ճանապարհի անվանումն է, որը նա մտադիր է բացել Ադրբեջանի համար՝ անխոչընդոտ երթևեկության նպատակով։

Փաշինյանը համաձայն է «ժամանակակից վերահսկման մեթոդներին», փնտրում է ձևեր՝ կատարելու Բաքվի պահանջը, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները «Ադրբեջանից Ադրբեջան գնալիս չհանդիպեն որևէ հայաստանցու», և նույնիսկ պատրաստ է աստիճանաբար «վաճառել» հայ հասարակությանը այդ հատվածի արտատարածքային կարգավիճակը։ Միակ բանը, որ նա խնդրում է Ալիևին՝ դադարել օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա չափազանց բացահայտ ցույց է տալիս՝ խոսքը վերաբերում է էքսպանսիային։

Չէ՞ որ, համոզում է գործընկերոջը Փաշինյանը, այդքան դժվար չէ նախագիծը կոչել «Խաղաղության խաչմերուկ» կամ գոնե «Թրամփի երթուղի՝ հանուն «միջազգային խաղաղության և բարօրության», կրճատ՝ TRIPP։ Չէ՞ որ պայմանավորվել էինք։ Ինչո՞ւ չի կարելի օգտագործել էվֆեմիզմներ՝ խնայելով իշխանության և առանց այդ էլ ոչ ժողովրդական կուսակցության վարկանիշը։

Վերջերս, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չկա, չի եղել և չի լինելու որևէ փաստաթղթում, որը համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս խոսքերին ուշադրություն է դարձրել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ նշելով, թե Փաշինյանը խոստանում է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինի ոչ մի փաստաթղթում, բայց բաց է մնում հարցը՝ կլինի՞ այն իրականում՝ գետնի վրա։ Թղթերով ամեն ինչ կարգին կլինի, իսկ փաստացի՞։ Չի հստակեցնում։ Եվ դա հասկանալի է՝ այստեղ հիմնական խնդիրն է հասնել այնպիսի ձևակերպումների, որոնք առավել հարմար են իշխանական քարոզչության համար։

Սակայն Ալիևը այս հարցում բոլորովին անողորմ է Նիկոլի նկատմամբ և սադիստական հաճույքով շարունակում է օգտագործել Փաշինյանի համար այդ  տհաճ արտահայտությունը։ Ելույթ ունենալով Գաբալայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, Ադրբեջանի նախագահը կրկին (ինչպես միշտ) խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչը խորապես վիրավորեց և՛ Փաշինյանին, և՛ նրա թիմին։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը դժգոհում է, որ դեռևս հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևը կրկին քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործման հարցը, բայց ահա նորից այդ Իլհամը վիրավորում է…

Ընդհանրապես, հետաքրքիր է իմանալ, թե ինչի վրա է Փաշինյանը ծախսում աշխատանքային հանդիպումների ժամանակը (որոնք կազմակերպվում են բյուջեի հաշվին)։ Ահա, նստել է մի սեղանի շուրջ Ալիևի հետ։ Միգուցե բարձրացնել գերիների կամ փախստականների հա՞րցը։ Ոչ, փոխարենը Փաշինյանը նստած է և խոնարհաբար աղաչում է Ալիևին՝ ավելի զգույշ արտահայտվել, որպեսզի չխրտնեցնի հայ ընտրողներին։ Իսկ Ալիևը շարունակում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»...

Փաշինյանին ու Ալիևին միավորում է այն, որ երկուսն էլ մեծ կարևորություն են տալիս նախագծի անվանը։ Ալիևի համար սկզբունքային է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, և նա շատ ցավոտ է արձագանքում Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ձևակերպմանը։ Այս հարցում տարաձայնությունները լրջորեն բարդացնում են այն դեկորատիվ բանակցային գործընթացը, որը Փաշինյանը ցուցադրում է հայ հասարակությանը՝ ընտրություններից առաջ։

Հնարավոր է տարբեր կերպ վերաբերվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց նրա վերաբերմունքը նման նեյմինգին (անվանումների օգտագործմանը) շատ ավելի ողջամիտ է թվում։ Իր մամուլի ասուլիսում, խոսելով ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների վերանայման տարբերակների մասին, Քոչարյանը առաջարկեց՝ քանի դեռ ուշ չէ, հրաժարվել ամերիկյան օգնությունից և վերահսկողությունից Սյունիքով անցնող ճանապարհի հարցում, ըստ էության՝ հրաժեշտ տալ նրանց, բայց միաժամանակ շնորհակալություն հայտնել և, ուշադրություն, ճանապարհին թողնել «Թրամփի երթուղի» անվանումը։ Իրոք, ինչ նշանակություն ունի անվանումը, կարևոր են իրական գործընթացները, որոնք տեղի են ունենում գետնի վրա։

Եվ եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի համոզել Ալիևին՝ դադարել արտասանել «Զանգեզուրի միջանցք» բառերը, այնուամենայնիվ, այն նախագիծը, որի հետ այս պահին համաձայնել է մեր իշխանությունը, հենց այդ նույն ալիևյան «Զանգեզուրի միջանցքն է», թեկուզ կոչես այն Տիգրան Մեծի անունով։ Հայաստանը այս փորձանքից ազատելու համար պետք է փոխվի ոչ թե ճանապարհի անվանումը, այլ ներկայիս իշխանությունը։

Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման մասինՀաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. ՆեթանյահուԱնտարկտիդան կորցնում է ձմեռային սառույցըԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնաuելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցՖոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. EuronewsԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանՀորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Մարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՀերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը