31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին դասակի ծառայողները հոկտեմբերի 6-ին Շիրակացու փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 22 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:
31-ամյա ախուրյանցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հետևեք մեզ՝ այստեղ



