6-ամյա երեխան խաղահրապարակում վնասվածք է ստացել. նա հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 6-ամյա արցախցի երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ տարածված տեղեկությունների՝ խաղահրապարակում ճոճանակը պոկվել է ու երեխան վայր է ընկել, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է կոմայի մեջ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավանում։ Բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ ոչ թե ճոճանակն է պոկվել, ինչպես ներկայացվում է, այլ դեպքը տեղի է ունեցել սղարանի վրա։ Երեխաները իրար հրել են, ինչի հետևանքով 6-ամյա Արայիկ Սարգսյանն ընկել է, ու ճոճանակը հարվածել է նրան։
Երեխան սովորում է Բյուրեղավանի դպրոցի 1-ին դասարանում։ Նրա ընտանիքը Արցախից բռնի տեղահանվածներից է։ Այժմ երեխայի համար շտապ անհրաժեշտ է երկրորդ դրական կարգի արյուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



