Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեցին միջոցառման նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։ 

Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրե Հովիկ Մուսայելյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի և հաղորդակցության գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը, ինչպես նաև առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ 

Այս տարի գագաթնաժողովն անցկացվելու է «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով։ Խոսնակներն ու հյուրերը քննարկեցին ԱԲ կիրառման դրական ու բացասական կողմերը, բիզնես գործընթացների և մարդկանց կյանքի որակի վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը, Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։   

«Մենք Ucom-ում հավատացել ենք Silicon Mountains-ի գաղափարին, և, նաև Ucom-ի աջակցությամբ, այսօր գագաթնաժողովը կայացած միջոցառում է։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանը՝ թվայնացման և արհեստական բանականության զարգացման ոլորտում ներկայացնել  միջազգային հարթակներում, փորձ փոխանակել, ընդլայնել  գործընկերների շրջանակը։

Այսօր արդեն դժվար է պատկերացնել աշխատանքը առանց արհեստական բանականության, և կարծում եմ՝ պետք չէ վախենալ դրա զարգացումից, քանի որ գործընթացների կառավարման առանցքում միշտ մարդն է մնալու։

Ucom-ը` որպես ամենալայն 5G ծածկույթ ունեցող ընկերություն,  միշտ կանգնած է թվային փոխակերպումների առաջին գծում, և մշտապես ներդրումներ է անում թվային ամենավերջին նորարարությունները ներդնելու ուղղությամբ», - ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Համաշխարհային առաջատար ձայները Հայաստան բերելով՝ մենք նպատակ ունենք ամրապնդելու երկխոսությունը, համագործակցությունը և նորարարությունը սահմաններից այն կողմ»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր ընօրեն Էդուարդ Մուսայելյանը։ 

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։ Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն անցկացվում է արդեն վեցերորդ տարին՝ ՏՀՏ գործատուների միության կողմից։ Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ը վերջին երեք տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվոր