Apple-ի Siri-ն հետաքննության տակ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Apple- ի Siri ձայնային օգնականի նկատմամբ ։ Հետաքննությունը սկսվել է անկախ հետազոտողի կողմից ներկայացված բողոքի հիման վրա, որով ընկերությունը մեղադրվում է տվյալների անօրինական հավաքագրման մեջ, հաղորդում է Reuters-ը։
Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը հանձնարարվել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ոստիկանական ստորաբաժանմանը: Դեպքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել:
Բողոքը նախաձեռնել է հետազոտող Թոմաս Լե Բոննիեկը։ Նա Reuters-ին ասել է, որ այն ներկայացվել է ֆրանսիական մարդու իրավունքների կազմակերպության՝ Մարդու իրավունքների լիգայի (LDH) անունից։
LDH-ն մեղադրեց Apple-ին օգտատերերի Siri զրույցները առանց նրանց համաձայնության հավաքելու, ձայնագրելու և վերլուծելու մեջ: Հրապարակման պահին կազմակերպությունը որևէ այլ մեկնաբանություն չէր տվել այս հարցի վերաբերյալ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































