Լա Լիգա․ «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալը» հաղթանակ է տարել «Վիլյառեալի» նկատմամբ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության (Լա Լիգա) 8-րդ տուրի տնային խաղում։
Հանդիպումն ավարտվել է Մադրիդում 3:1 հաշվով։ «Ռեալի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Վինիսիուս Ժունիորը, ինչպես նաև աչքի է ընկե Կիլիան Մբապեն, որի հաշվին կա նաև գոլային փոխանցում։ Հյուրերից աչքի է ընկել Ժորժ Միկաուտաձեն։
77-րդ րոպեին «Վիլյառեալը» մնացել է 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է Սանտի Կոմեսանյան։
«Ռեալը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վիլյառեալը» (16 միավոր) գտնվում է երրորդ հորիզոնականում։ Հաջորդ տուրում «Ռեալը» հոկտեմբերի 19-ին արտագնա խաղում կհանդիպի «Խետաֆեի» հետ, իսկ «Վիլյառեալը» հոկտեմբերի 18-ին կընդունի «Բետիսին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



