Կրասնոդարը հաղթեց, Սպերցյանը` գոլային փոխանցման հեղինակ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարը» հաղթանակ է տարել Գրոզնու «Ախմատի» նկատմամբ Ռուսաստանի պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի խաղում: Հանդիպումը, որն անցկացվել է Կրասնոդարում, ավարտվել է 2:0 հաշվով:
Գոլերը խփել են Ջոն Կորդոբան ու Դիեգո Կոստան: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ախմատի» հարձակվող Գեորգի Մելքաձեն չի իրացրել 11-մետրանոցը:
85-րդ րոպեին «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգը կարմիր քարտ է ստացել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ագրեսիվ խաղի համար. նա ուսով բախվել է Սպերցյանին:
Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը մասնակցեց խաղին, դարձավ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվեց 88-րդ րոպեին։
Հաջորդ տուրում «Կրասնոդարը» հոկտեմբերի 18-ին հյուրընկալվելու է Մախաչկալայի «Դինամոյին»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



