«Մեր ձևով» շարժումը Գյումրիում բացեց իր առաջին գրասենյակը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Այսօր Գյումրու օրն է, և այդ պատճառով նաև որոշեցինք այսօր բացել մեր շարժման գրասենյակը։ Այս պահին աշխատում ենք «Վառեմ–մարեմ» շենքի վերականգնման վրա, որից հետո կներկայացնենք մեր հետագա քայլերը, շուտով կներկայացնենք նաև Գյումրու վերաբերյալ մեր ամբողջական տեսլականը։ Գյումրին շատ կարևոր քաղաք է մեզ համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Լրագրողները հետարքրքվեցին` ե՞րբ են հայտարարելու քաղաքական գործունեության մասին։
«Կարծում եմ` արդեն հունվարին կարող ենք քաղաքական միավորի մասին գործընթացը սկսել»,– պատասխանեց Կարապետյանը։
Տեսանյութն՝ այստեղ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



