Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չհիվանդանալու հարցում ինձ փրկեց կեղծամս». Ռոզի Ավետիսովան՝ «Mallորվածը» ֆիլմի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Mallորվածը» ֆիլմում, Ռոզի Ավետիսովան հանդես է գալիս մի կերպարով, որը տարբերվում է նրա նախորդ դերերից։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ համագործակցության առաջարկը ստացել է հենց ռեժիսորից․ «Գոռի հետ մեր խոսակցությունները ֆիլմի շուրջ հիմնականում սկսվում են մազերից, շատ ծիծաղելի է այդ փաստը, բայց այդպես է, ապա արդեն ծանոթացա սցենարին»։

Ավետիսովայի խոսքով՝ հայկական կինոյում տոնական ու ամանորյա ֆիլմերի բաց կա, և այս սցենարը թույլ է տալիս լրացնելու այդ բացը:

«Սցենարին ծանոթանալուց հետո անմիջապես այն պատկերացրել եմ: Շատ ուրախ եմ, որ հենց այս կերպարն եմ մարմնավորում և հենց այս սցենարով, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր հերոսուհուս բնավորությունը»,- անկեղծացավ դերասանուհին:

Ֆիլմի ընթացքում Ռոզիի գործընկերը Գրիգոր Դանիելյանն է։

«Սա մեր առաջին համագործակցությունն էր, և ամեն ինչ շատ հեշտ ստացվեց թե՛ հրապարակում, թե՛ կադրում և թե՛ կադրից դուրս։ Մենք բավական ծանր պայմաններում ենք աշխատել (եղանակային և ժամային), սակայն Գրիգորի թեթևությունն ու հումորը թույլ էին տալիս, որ նկարահանումներն անցնեն հաճելի մթնոլորտում»,- ընդգծեց նա։  

Ավետիսովայի խաղընկերն է նաև Լեո Մկրտչյանը։ Վերջին տարիներին դերասանուհին հաճախ է երեխաների հետ հայտնվում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, և ինչպես ինքն է նշում, միշտ հաջողակ է եղել խաղընկերների հարցում․ «Լեոն բացառություն չէր։ Նա լուրջ պատրաստված էր գալիս նկարահանումների, իսկ իր պրոֆեսիոնալ մոտեցումը միայն հարստացնում էր աշխատանքը: Լեոն չէր օգտվում այն փաստից, որ ինքը երեխա է»:

Նկարահանումների բարդությունների մասին հիշելիս դերասանուհին նշեց. «Դժվար էր, հատկապես երբ «ցրտադիմացկուն» մարդ չես, բայց ինձ շատ փրկում էր իմ կեղծամը: Եթե անկեղծ լինեմ, սկզբում կարծում էի, որ կեղծամով երկար նկարահանումները (10-12 ժամ) դժվար են լինելու։ Բայց հետո պարզվեց՝ հենց կեղծամն էլ փրկեց ինձ մրսածությունից, գուցե հիվանդությունից: Այդ փորձությունները թիմով միասին հաղթահարելը դարձավ շատ հիշարժան»,-պատմեց դերասանուհին։

Ավետիսովայի խոսքով՝ առանձնահատուկ էին հատկապես դրսի ակտիվ տեսարանները․ «Այդ օրերին ամեն ինչ թվում էր շատ ծանր, բայց հիմա արդեն մեծ ջերմությամբ ու կարոտով եմ հիշում։ Երբ նման փորձառություն ես անցնում թիմով, հետո այն դառնում է քո թանկ հիշողություններից մեկը»։ Չնայած ֆիլմի՝ ամանորյա թեմատիկային, Ռոզի Ավետիսովան համոզված է, որ այն կարելի է դիտել տարվա ցանկացած եղանակին․ «Սցենարն այնքան հաջողված է, որ ֆիլմը կարող են դիտել ամբողջ ընտանիքով՝ տարվա բոլոր ամիսներին»։

Հաճախ «Mallորվածը» համեմատում են «Տանը մենակի»-ի հետ, սակայն դերասանուհին կարծում է, որ նմանությունը միայն տոնական միջավայրն ու մանկական կերպարն է․ «Կարող եմ ասել, որ մենք լավ սցենարով լավ ֆիլմ ունենք, որը չի զիջում «Տանը մենակի»-ի սցենարին: Եվ չկան դրվագներ ու տեսարաններ, որ մեզ մոտ կրկնվում են: Հերոսը նույնպես երեխա է, ամանորյա պատմություն է, շատերը զուգահեռներ կտանեն և գուցե կասեն, որ սա հայկական «Տանը մենակն» է, բայց կրկնօրինակում այս պարագայում չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզի Ավետիսովան:

Դերասանուհին մեծ սպասելիքներ ունի այս ֆիլմից․ «Ես մեծ հույս ունեմ, որ հենց «Mallորվածը» կդառնա մեր երեխաների ամանորյա ամենասպասված ֆիլմը: Ինքս, երբ սցենարը կարդում էի, մասամբ նաև փորձում էի երեխայի պես կարդալ և գնալ այդ պատմության հետևից»,- ամփոփեց դերասանուհին:  

Հավելենք, որ «Mallորվածը» ֆիլմի պրեմիերան հոկտեմբերի 9-ին է: Դերակատարներն են՝ Գրիգոր Դանիելյանը, Ռոզի Ավետիսովան, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Սեփխանյանը, Իննա Խոջամիրյանը, Լեո Մկրտչյանը և այլք։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայտնի է կատակերգական և ընտանեկան ժանրի ֆիլմերով, որոնց թվում են՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք» և այլն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Փոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը Գորիսում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ ԱբովյանումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Հանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվել Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ