Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարը՝ առաջնահերթություն. խորհրդակցություն Սյունիքի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Համայնքային ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժիններում: Մասնակցում էր նաև Ոստիկանության պետի տեղակալ-Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։
Ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները՝ Արամ Ղազարյանը ընդգծել է համայնքների հետ սերտ աշխատանքի, իրավախախտումների և հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև թեթև և միջին ծանրության հանցագործությունների բացահայտման գործընթացում համայնքային ոստիկանների կարևոր դերակատարումը:
Նա առանձնահատուկ կարևորել է հակաիրավական արարքների կանխարգելումն ու յուրաքանչյուր իրավախախտման դեպքում օպերատիվ արձագանքը։ Այս համատեքստում Ղազարյանը շեշտադրել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների հետ ամենօրյա արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը, ինչն ապահովելու է դրական արդյունքներ:
Արամ Ղազարյանը ընդգծել է, որ նախարարության համար շարունակում է օրակարգային մնալ ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների դեմ տարվող ամենօրյա պայքարը՝ նշելով, որ Ոստիկանությունը հատկապես այդ հարցերում պետք է անզիջում լինի։
Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման, թմրաշրջանառության ու ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, քրեական ենթամշակույթին հակազդելու և այլ ուղղություններով։
Ներկայացվել է բաժինների կողմից կատարված աշխատանքների վիճակագրությունը, վերլուծվել են առկա խնդիրներն ու նշվել անելիքները։
Քննարկվել են նաև կարգապահական, մասնագիտական պատրաստվածության և ծառայողական բնույթի այլ հարցեր։
Արամ Ղազարյանը հանդիպել է նաև Ոստիկանության զորքերի ծառայողներին, որոնք սահմանային պահակակետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն, ծանոթացել ծառայողական պայմաններին և տվել հանձնարարականներ՝ առանձնակի կարևորելով կարգապահության և մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



