Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վիրավոր ժամանակ զանգահարեց՝ մա՛մ, քեզ շատ եմ սիրում, գալու եմ». Արամ Կարապետյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Շուշիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամը, որպես երեխա, ծայրահեղությունից ծայրահեղություն էր։ Ե՛վ շատ զուսպ էր, և՛ շատ հումորով։ Արամը տան փոքրն է, տասը տարի քրոջից է փոքր, յոթ տարի՝ եղբորից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Արամի մայրիկը։ Արամը ծնվել է Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Որոշ ժամանակ հետո ընտանիքը տեղափոխվել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, այնուհետև վերադարձել Խաչփառ։ «Իր մանկությունն անցել է Արծվաբերդում, պատանեկությունը՝ Խաչփառում։ Երկու գյուղում էլ Արամիս որպես իրենց հերոս են ճանաչում և ընդունում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Կարինեն ասում է՝ որդին գերազանց առաջադիմություն ուներ։ «Ռազմագիտություն և բնագիտական առարկաներն էր շատ սիրում։ Երբ Տավուշից տեղափոխվեցինք Արարատի մարզ, դպրոցի փոխտնօրենը, ժողովի ժամանակ Արամին ներկայացնելով, ասել էր. «Նոր աշակերտ ունենք, կարծես սարերից իջնող զուլալ, կչկչան աղբյուր լինի»։ Շատ հարգանքով էր, առանձնահատուկ ուշադիր բոլորի նկատմամբ»։ Դպրոցն ավարտելուց հետո Արամն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժինը։

Արամի երազանքները սեփական բիզնես ունենալու մասին էին։ «Ասում էր՝ ամուսնանալու եմ, չորս երեխա ունենամ՝ երկու աղջիկ և երկու տղա։ Աղջիկներից մեկի անունն էլ պետք է պարտադիր Կարինե լիներ»։ Արամի բոլոր երազանքները պետք է կյանքի կոչվեին բանակից զորացրվելուց հետո, բայց, ավաղ, հազարավոր տղաների երազանքների պես դրանք ևս անկատար մնացին։

2020 թվականի հուլիսի 29-ին Արամը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ «Սիրով է մեկնել ծառայության։ Իրեն պետք է զորակոչեին օգոստոսի 9-ին, գնաց զինկոմիսարիատ, դիմում գրեց, որ շուտ է ուզում անցնել ծառայության։ Ընկերները պատմում են՝ պատերազմի ժամանակ, չնայած երկու ամսվա ծառայող էր, իրեն ուղարկում էին արագ արձագանքման կետ, զենք էր մատակարարում։ Ամեն վիրավորի ոգևորում էր, որ ամեն ինչ լավ է լինելու»։

Արամի ավագ եղբայրը ևս պատերազմի մեջ էր, նա սպա էր։ «Հոկտեմբերի 25-ին մեծ տղաս ծանր վիրավորում ստացավ։ Արամս իմացել էր, որ եղբայրը վիրավորվել է, նրան տեղափոխել են Երևան։ Եվ դրանից հետո կարծես ավելի է վրեժով լցվել։ Զինակից ընկերներն են պատմում՝ թշնամու զորքը կամ տանկերը մոտենում էին, ասում էր՝ թողեք, ես եմ խփելու, ես վրեժ ունեմ»։

Արամը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ զինադադարից մեկ օր առաջ Շուշիում։ «Յոթին վիրավորվել է, ութին՝ զոհվել։ Վիրավորումը հրազենային և բազմաբեկորային էր։ Նոյեմբերի 16-ին Արամիս գտանք, 18-ին նա մեզ հասավ, 20-ին որդուս հուղարկավորությունն էր»,-ասում է մայրիկը։ Արամը, Հադրութից նահանջելով, հասել էր մինչև Շուշի՝ լինելով պատերազմական թեժ կետերում։

Պատերազմի 43 օրերի ընթացքում Արամը հաճախակի կապ է պահպանել ընտանիքի անդամների հետ։ «Երբեք չի տրտնջացել։ Միայն մեկ անգամ՝ երևի նոյեմբերի 4-ին, ասաց՝ մա՛մ, ի՞նչ են ասում, երբ կվերջանա։ Արձագանքեցի՝ տարբեր պետություններ միջամտում են, հուսանք՝ զինադադար կլինի։ Ծանր օրերի միջով էին անցել տղաները, մինչ այդ միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց այդ օրը հստակ էր՝ իրենք էլ ուզում են, որ օր առաջ ավարտվի պատերազմը»։ Արամը մայրիկին չի ասել, որ առաջին գծում է, այդ մասին միայն եղբայրը գիտեր։ «Ինձ միայն հանգստացրել է՝ մենք լավ ենք, ապահով ենք։ Ես էլ այդ հույսն ունեի, որ ապահով տեղում է, քանի որ նորակոչիկ էր։ Մի օր անկեղծության րոպեներ ունեցանք այդ թեմայով։ Ես իրեն եղբոր վիրավորման մանրամասներն ասացի, նա էլ պատմեց, որ առաջին օրվանից պատերազմի առաջնագծում են, թեժ կետերում։ Մինչ դա թաքցնում էր»։

Վիրավոր ժամանակ է լինում մայրիկի և որդու վերջին զրույցը։ «Զանգահարեց ինձ ու ասաց՝ մա՛մ, քեզ շատ եմ սիրում, գալու եմ։ Ես դա հրաժեշտ չհամարեցի, բայց եղբորն ասել էր՝ դուրս գալու ձև չկա։ Երրորդ օրը հասկացա, որ Արամս չկա, արդեն Շուշին թշնամու ձեռքի տակ էր, նա ինձ զանգել էր Շուշի-Քարին տակ հատվածից»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ուժ է տվել Արամի համարձակությունը, նվիրվածությունը, այն, որ չի լքել պատերազմի դաշտը։ Իրեն անխտիր բոլորը սիրել են, չկա մեկը, որ հիմա ափսոսանք չապրի։ Երբ մեկնեց ծառայության, սոցցանցի իր էջում Հայաստանի զինանշանի նկարն էր հրապարակել և գրել. «Երդվում եմ, որ կպահեմ երկիրս անգամ արյանս գնով»։ Այդ տողերը գրված են իր տապանաքարին։ Ընտանիքն իր համար ամենակարևոր արժեքներից էր։ Մայրապաշտ էր, բանակ զորակոչվելուց առաջ սրտի հատվածում «մամա» դաջեց և մեկնեց ծառայության։ Եղբոր մասին խոսելիս կասեր՝ ախպերս թագավոր է»։

Արամն իր ֆիզիկական բացակայության ժամանակ էլ շարունակում է լինել ընտանիքի անդամների կողքին, թույլ չտալ, որ նրանք ընկճվեն, հուսահատվեն, «հորդորում» է ապրել ու ապրեցնել միմյանց։ «Արամս գալիս է երազիս, խնդրում է, որ շարունակեմ ապրել, պարել, ուրախանալ։ Հինգ տարի իմ ձեռքերը վեր չէին բարձրացել, բայց իմ և եղբոր տարեդարձերին պարել եմ։ Արամիս խնդրանքը չմերժեցի։ Երազիս ինձանից երդում կորզեց, որ այդ օրերին պետք է պարեմ։ Մեծ տղաս էլ եղբորը խոստացել է որևէ պարագայում չհուսահատվել։ Հիմա, անտեսելով վիրավորումը, Գևորգս աշխատում է որպես ծրագրավորող»։

Հ. Գ. - Արամ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Հուղարկավորված է Արարատի մարզի Խաչփառ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան