Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է «միջազգային հանրությունն» այսքան տարբեր մոտեցումներ ցուցաբերում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումների ֆոնին միջազգային հանրությունն ավելի ու ավելի շատ է քննարկում Գազայի հակամարտության կարգավորման այնպիսի բազմաչափ պլանների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան հաղթահարել տարիների խոր հակամարտությունը, վերականգնել նվազագույն մարդասիրական և կենսագործունեության պայմանները պաղեստինցիների համար, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ շարժվել դեպի կայուն խաղաղության ու համակեցության հնարավոր մոդել։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ներկա փուլում ամերիկյան կողմից շրջանառության մեջ է դրվել 20 կետից բաղկացած համապարփակ պլան, որի նպատակն է ստեղծել գործուն մեխանիզմներ Գազայի բնակչության կենսագործունեության համար, վերականգնել կենսական ենթակառուցվածքները, ապահովել բնակչության վերադարձն ու բարեկեցությունը, միջազգային վերահսկողության և մարդասիրական աջակցության ուղիներ ձևավորել։ Այս պլանն ընդգրկում է ոչ միայն անմիջական զինադադարի, գերիների փոխանակման, հումանիտար միջանցքների բացման և միջազգային կազմակերպությունների դերի ընդլայնման հարցեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծում, հիմնական ծառայությունների վերահսկողության միջազգային մեխանիզմների ներդրում, տնտեսական վերականգնման ծրագրերի մեկնարկ, ինչպես նաև իրավական ու անվտանգության երաշխիքներ բոլոր կողմերի համար։

Այդպիսի պլանների ձևակերպումը, թեկուզ տեսական մակարդակում, ինքնին արտացոլում է միջազգային հանրության, գլխավոր դերակատարների ու տարածաշրջանային ուժերի գիտակցումը, որ առանց ինստիտուցիոնալ լուծումների, առանց միջազգային միջնորդության ու երաշխիքների, առանց մարդասիրական և քաղաքական բաղադրիչների համադրման հնարավոր չէ գտնել կայուն և ընդունելի լուծում՝ հատկապես այնպիսի կոնֆլիկտներում, որտեղ կողմերը փոխադարձաբար չեն վստահում միմյանց, որտեղ առկա են խոր պատմական, ազգային, կրոնական և անվտանգային հակասություններ, և որտեղ վերջին ռազմական գործողությունները ուղեկցվել են զանգվածային զոհերով, քաղաքացիական բնակչության տառապանքով ու ատելության դինամիկայի խորացմամբ։

Գազայի պարագայում 20 կետից բաղկացած այս պլանը, եթե անգամ իրատեսական չէ ամբողջությամբ, գոնե հնարավորություն է տալիս կողմերին քննարկելու կոնկրետ քայլեր, առարկայական մեխանիզմներ, ճկունություն ցուցաբերելու ուղիներ՝ հանուն նվազագույն մարդասիրական պայմանների վերականգնման և հետագա քաղաքական երկխոսության հիմքերի ստեղծման։ Սակայն նույն միջազգային հանրության մոտեցումը, գործիքակազմը և միջնորդական ջանքերը ակնհայտորեն բացակայում էին Արցախի հարցում, որտեղ վերջին տարիների զարգացումները հանգեցրին ամբողջական էթնիկ զտման, հայրենազրկման ու արցախահայության գոյության իրավունքի վերացման։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն, ինչ այժմ քննարկվում է Գազայի դեպքում՝ փուլային կարգավորման, միջազգային երաշխիքների, մարդասիրական միջանցքների, տեղում կյանքի վերականգնման, անվտանգային ու ինքնակառավարման մոդելների տեսքով, հնարավոր չեղավ անգամ տեսական մակարդակում առաջադրել Արցախի համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ Գազայի պարագայում միջազգային ակտիվությունը պայմանավորված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ծանրակշիռ դերով, Իսրայելի դաշնակիցներով ու պաղեստինյան հարցի համաշխարհային արձագանքով։ Բայց խորքային վերլուծությունը բացահայտում է, որ գործ ունենք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև արժեքային ու նորմատիվային մոտեցումների տարբերության հետ։

Գազայի հակամարտության սրացումը՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, որին հաջորդեցին Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ, ցույց տվեց, որ անգամ ծայրահեղ բռնության և ոճրագործությունների պարագայում միջազգային հանրությունը չի հրաժարվում մարդասիրական օրակարգից, չի վերացնում բնակչության կենսագործունեության իրավունքը, չի լեգիտիմացնում զանգվածային պատժիչ գործողությունները։ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակումները, որոնք ուղեկցվեցին ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բռնություններով, դատապարտվեցին միջազգային մակարդակում՝ որպես ահաբեկչական գործողություններ և պատերազմական հանցագործություններ։ Իսրայելի պատասխանը նույնպես քննադատության ենթարկվեց՝ կապված քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերի, ենթակառուցվածքների թիրախավորման և հումանիտար ճգնաժամի խորացման հետ։

Սակայն, անկախ այս ամենից, միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, արաբական պետությունները, ԱՄՆ-ն ու մյուս միջազգային խաղացողները, շարունակեցին առաջադրել քաղաքական և մարդասիրական կարգավորման օրակարգ՝ պահանջելով նվազագույն երաշխիքներ Գազայի բնակչության համար, հումանիտար միջանցքների բացում, հրադադարի հաստատում, գերիների փոխանակում և ապագա ինստիտուցիոնալ լուծումների մշակում։ Այս մոտեցումն ինքնին վկայում է, որ նույնիսկ ամենադժվար ու էմոցիոնալ հակամարտություններում միջազգային դերակատարները գիտակցում են բնակչության անվտանգության, վերադարձի ու զարգացման իրավունքի անքակտելիությունը։

Արցախի պարագայում, սակայն, միջազգային հանրության մոտեցումը որակապես այլ էր։ Չնայած 2020 թվականի պատերազմին, ապա և շրջափակմանն ու ագրեսիային, Արցախի հայ բնակչության համար երբեք չձևավորվեց այնպիսի փուլային, համապարփակ կարգավորման պլան, որն իր մեջ ներառեր արցախահայության ապրելու, ինքնակառավարման, անվտանգության, զարգացման և միջազգային երաշխիքների ապահովման կոնկրետ մեխանիզմներ։ Միջազգային հանրությունը սահմանափակվեց առավելապես հորդորներով, ոչ պարտադրող հայտարարություններով, իսկ միջնորդական ջանքերը հիմնականում ձևական էին՝ առանց Ադրբեջանի վրա իրական ճնշման գործադրման, առանց հումանիտար միջամտության կամ անվտանգության երաշխիքների։ Արդյունքում Ադրբեջանը հնարավորություն ստացավ ոչ միայն ռազմական ճանապարհով լուծել հարցը, այլև ցեղասպանական գործողություններ իրականացրեց էթնիկ զտման տեսքով՝ առանց որևէ իրական պատժի կամ միջազգային արձագանքի։ Արցախահայությունը հայտնվեց հայրենազրկման, իրավական անորոշության ու ապագայի բացարձակ անտեսման վիճակում՝ ի տարբերություն Գազայի բնակչության, որի համար անգամ հիմա՝ ամենածանր իրավիճակում, օրակարգում է մնացել վերադարձի, կենսագործունեության և ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը։

Իսկ խորքային պատճառները, թե ինչու հնարավոր չեղավ Արցախի պարագայում կիրառել Գազայի համար առաջարկվող կարգավորման տրամաբանությունը, բազմապիսի են։ Նախ՝ Արցախի հարցը միջազգային հանրության կողմից երբեք չձևակերպվեց իբրև լիարժեք մարդասիրական և ինքնորոշման իրավունքների խնդիր։ Հակառակ դրան, գերիշխող մոտեցումն այն էր, որ միջազգային իրավունքի շրջանակում առաջնահերթությունը տրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս դիրքորոշումը թույլ տվեց Բաքվին անարգել գործի դնել ուժային լուծման տարբերակը՝ զրկելով արցախահայությանն իր ունեցած անօտարելի իրավունքներից։ Մյուս կողմից՝ միջազգային դերակատարների՝ հատկապես արևմտյան պետությունների ու Ռուսաստանի միջև շահերի բախումը, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակության համեմատաբար ցածր մակարդակը թույլ չտվեցին ապահովել այնպիսի ճնշում, որն անհրաժեշտ էր մարդասիրական միջամտության համար։

Այստեղ պետք է հատուկ շեշտել Ադրբեջանի և Իսրայելի գործելակերպի որոշակի տարբերությունը։ Իսրայելը՝ որպես իրավական պետություն, նույնիսկ ամենակոշտ ռազմական գործողությունների պայմաններում գործում է որոշակի սահմանների ներքո՝ միջազգային դաշնակիցների, սեփական հանրության և մեդիայի մշտական վերահսկողության տակ։ Իսկ Ադրբեջանի դեպքում հակառակ պատկերը կա. Բաքվի իշխանությունները գործում են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ մոտեցումներով՝ ցեղասպանություն, մշակութային ժառանգության ոչնչացում, բանտարկվածների խոշտանգումներ, խաղաղ բնակչության բռնի տեղահանություն, պատմական ժառանգության ջնջում։ Մշակութային ավերումները, եկեղեցիների ձևափոխումը կան քանդումը, գերեզմանների պղծումները և մարդկանց գլխատումը դարձել են Ադրբեջանում պետական քաղաքականության կարևոր մաս՝ առանց որևէ իրավական կամ մարդասիրական արգել քի գիտակցման։ Եվ այս իրավիճակում միջազգային հանրության անտարբերությունը ոչ միայն զարմանալի, այլև առավել քան ողբերգական է, քանի որ բացակայում է ոչ միայն քաղաքական կամքը, այլև նվազագույն արժեքային մոտեցումները, որոնք Գազայի դեպքում գոնե տեսական մակարդակում պահպանվում են։

Այս համատեքստում Արցախի համար որևէ կարգավորման պլանի բացակայությունը փաստացիորեն պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական շահերի բախմամբ, այլ նաև միջազգային նորմերի երկակի կիրառմամբ, արժեքային դեգրադացիայով և Ադրբեջանի կողմից քաղաքակրթական ու մարդասիրական բոլոր նորմերի բացարձակ ոտնահարմամբ։ Այն, ինչ հնարավոր է կամ գոնե քննարկելի է Գազայի համար՝ փուլային կարգավորում, միջազգային երաշխիքներ, բնակչության գոյության իրավունքի պաշտպանություն, այն էլ՝ ՀԱՄԱՍ-ի ոճրագործություններից հետո, Արցախի դեպքում անգամ որպես քննարկման առարկա չհայտնվեց։ Սա վկայում է ինչպես երկակի ստանդարտների, այնպես է միջազգային համակարգի խորը ճգնաժամի մասին, որն էլ առավել մեծ վնաս կարող է հասցնել մարդկությանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԻ՞նչ է առաջարկում Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար #ՀԻՄԱ. Վալոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան