Թուրք մասնավոր խուզարկուն ձերբակալվել է «Մոսսադ»-ի համար աշխատելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը Ստամբուլում ձերբակալել է տեղացի բնակչի՝ Իսրայելի հետախուզական գործակալություն «Մոսադ»-ի հետ համագործակցելու կասկածանքով: Ձերբակալման մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է TRT Haber-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններին:
Հաղորդվում է, որ Թուրքիայի քաղաքացի Սերքան Չիչեկը, որը ղեկավարում է Pandora խուզարկուական գործակալությունը, 2025 թվականի հուլիսին կապ է հաստատել «Մոսսադ»-ի ներկայացուցչի հետ և համաձայնվել է կրիպտոարժույթով 4000 դոլարի դիմաց տեղեկություններ տրամադրել Ստամբուլում բնակվող պաղեստինցի ակտիվիստի մասին: Սակայն, հատուկ ծառայությունների տվյալներով՝ Չիչեկը չի կարողացել կատարել իսրայելական հետախուզության հարցումը, քանի որ չի կարողացել գտնել օբյեկտին իսրայելական հետախուզության տրամադրած հասցեում:
Կասկածյալին ձերբակալելու գործողությունը իրականացվել է տեղական անվտանգության վարչության հետ համատեղ՝ Ստամբուլի դատախազության անցկացրած հետաքննության շրջանակում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































