Մի օր չեն կրակում, «անհանգստանում» ենք. սահմանամերձ գյուղի բնակիչները կատակում են վախը սրտում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈլորապտույտ ճանապարհը մեզ տանում է Տավուշ, տանում է Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտի, որտեղ գյուղացին, իր կամքից անկախ, սահմանապահ է դարձել։ Իր կամքից անկախ թշնամուն է դիմագրավում։ Տանում է Տավուշ, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Վերջին դեպքը դեռ թարմ է։ Անցած տարվա սեպտեմբերի 24-ին հակառակորդի ռմբակոծության հետևանքով Պառավաքար գյուղում մահացավ 82-ամյա մի կին, նույն օրը ևս երկու մահ գրանցվեց Բերդավանում՝ զոհերը կրկին կանայք էին։
Այստեղ տարեցների ցանկությունը մեկն է՝ ջահելներին տանեն գյուղից. չեն ցանկանում, որ նրանք էլ իրենց անցած ուղիով ապրեն։ Նրանց ցանկությանը ճիշտ հակառակ կարծիքի են հենց երիտասարդները. նրանք պապական խոսքն են հիշեցնում՝ թեկուզ հաց թխելու ալյուր էլ չունենան, թոնիրը միշտ վառ են պահելու, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ ադրբեջանական գյուղում, տեսնեն, որ հայկական գյուղը շեն է։
Արուսը մեկ երազանք ունի, որ փոքրիկը խաղաղ երկնքի տակ մեծանա, խաղաղ երկինք, որ տեղացուն ոչ միշտ է հասու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



