Վթար «Ճլի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում. կա 3 տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20։07-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
«Nissan» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































