Շենգավիթի քննչական բաժնի մոտ քաղաքացին հայտնել է, որ պետք է վնասի․ ոստիկանը վնասազերծել է նրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեում գտնվող Շենգավիթի քննչական բաժնի մոտ մի քաղաքացի, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, հայտնել է, որ ինքը պատրաստվում է ինչ-որ մեկին սպանի, որի ժամանակ իր պայուսակից ցանկացել է հանել դանակ և այդ ժամանակ Շենգավիթի քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանը բռնել է նրա ձեռքը՝ թույլ չտալով պայուսակից հանել դանակը։
Նշված քաղաքացին ապօրինի սառը զենք կրելու և պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սամվել Գ․-ն և վերջինիս անձնական խուզարկությամբ իր մոտի պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ խոհանոցային դանակ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































