«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այց Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր
Հոկտեմբերի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր։
Այցը մեկնարկը տրվեց Մեղրաձոր գյուղում, որտեղ շարժման անդամները այցելեցին Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, շրջեցին բնակավայրի տարածքում, որից հետո գյուղի կետրոնական այգու հարակից տարածքում տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մեղրաձորցիներին ներկայացվեցին Հայաստանի մարզային բնակավայրերի զարգացման հնարավորությունները, կարևորվեց բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական ողջ պոտենցիալի օգտագործումը։
Աղավնաձորում շարժման անդամները ծանոթացան գյուղի բնակիչների առօրյային և վերջիններիս հետ քննարկեցին գյուղի ենթակառուցվածքների զարգացման տեսլականը, պատասխանեցին գյուղի բնակիչներին հետաքրքրող հարցերին։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



