«Բարսելոնան» հաջորդ ամսվա ընթացքում կիրականացնի Կամպ Նոու մարզադաշտի բացումը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» տնօրենների խորհրդում ավելի ու ավելի է տարածվում «Կամպ Նոու» մարզադաշտ վերադառնալու մասին առաջարկը, որը նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ ամսվա ընթացքում, հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով sport.es-ին:
Ակումբը հոկտեմբերին պետք է ստանա լիցենզիա, որը թույլ կտա բացել մարզադաշտը՝ ընդունելով մինչև 27,000 հանդիսատես: Սակայն ղեկավարությունը, ցանկանալով մեծացնել եկամուտները, հաշվի է առնում հնարավորությունը՝ սպասել կողային տրիբունայի վերանորոգման ավարտին մինչև նոյեմբեր: Այդ դեպքում «Կամպ Նոուն» կկարողանա ընդունել մինչև 45,000 երկրպագու:
Հաշվի առնելով, որ վերջերս «Օլիմպիական» մարզադաշտում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին ներկա է եղել ավելի քան 50,000 հանդիսատես, հոկտեմբերի 18-ին «Ժիրոնայի» դեմ խաղով «Կամպ Նոու» վերադառնալը շատերի կողմից համարվում է ֆինանսական առումով ոչ ձեռնտու:
«Կամպ Նոու» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները լիովին կավարտվեն 2026 թվականի ամռանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



