Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտահանման ոլորտի մռայլ դինամիկայի շղարշը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի արտաքին առևտրի դինամիկան, որպես կանոն, համարվում է տնտեսական առողջության և մրցունակության հիմնական ինդիկատորներից մեկը, սակայն Հայաստանում հիմա այդ առումով ևս գերիշխում են անառողջ միտումները, ինչը հիմնականում պայմանավորված է արտահանման ոլորտում առկա խնդիրների հետ։

Օգոստոսի վիճակագրական տվյալները բացահայտեցին արտահանման ոլորտում տեղի ունեցող շոկային բացասական զարգացումները, երբ արտահանման անկումը հասավ 40,8 տոկոսի՝ ցուցաբերելով կտրուկ վատթարացում՝ համեմատած նախորդ ամսվա 15,3 տոկոսանոց անկման հետ։ «Լույս» հիմնադրամի իրականացրած վերլուծությունը ևս ցույց է տալիս, որ այս թվերը պարզապես վիճակագրական աբստրակցիա չեն, այլ արտացոլում են ավելի խոր համակարգային խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում և այժմ դրսևորվում են իրենց ամբողջ սրությամբ։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում արտահանման դինամիկան ցուցաբերեց որոշակի տատանումներ, երբեմն էլ թվում էր, թե աստիճանական բարելավման միտումներ են նկատվում, և կուտակային ցուցանիշները տեղ-տեղ ապավինող նշաններ էին ցույց տալիս։ Այդ բարելավումները, որքան էլ որ զուսպ լինեին, ստեղծում էին որոշակի հույս, թե գուցե տնտեսությունը գտնում է իր հավասարակշռության կետը և սկսում վերականգնվել նախորդ տարիների խոշոր ցնցումներից հետո։ Սակայն օգոստոսյան կտրուկ անկումը փշրեց այդ զուսպ լավատեսությունը և ցույց տվեց, որ արտահանման ոլորտում ստեղծված իրավիճակը շատ ավելի խոցելի է, քան թվում էր, և որ նախորդ ամիսների թեթև դրական միտումները հավանաբար ավելի շուտ ժամանակավոր տատանումներ էին, քան իսկական տնտեսական վերելքի նշաններ։

Կուտակային ցուցանիշները թեև շարունակեցին բարելավվել, սակայն արեցին դա զգալիորեն ավելի դանդաղ տեմպերով՝ ընդամենը մեկ տոկոսային կետով, մինչդեռ նախորդ ամսվա համապատասխան բարելավումը կազմում էր 3,5 տոկոսային կետ։ Այս կտրուկ դանդաղումը հստակ ազդանշան է, որ արտահանման ոլորտում տեղի ունեցող խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում են՝ ստեղծելով համակարգային ճգնաժամի նախադրյալներ։

Արտահանման կառուցվածքային վերլուծությունը բացահայտում է խնդրի բարդ և բազմաշերտ բնույթը։ Հունվար-հուլիս ժամանակահատվածի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտահանման անկումը առավելապես կենտրոնացած է մեկ կոնկրետ ապրանքախմբի շուրջ, որը պայմանականորեն կոչվում է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», և որը իրականում արտացոլում է ոսկու վերաարտահանման գործառնությունները։ Այս ապրանքախմբի արտահանումը կրել է ահռելի՝ 75,7 տոկոսանոց անկում, իսկ դրա նպաստումը ընդհանուր արտահանման նվազմանը կազմել է 52,1 տոկոսային կետ։ Այս թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանի արտահանումը նախորդ տարիներին գերազանցապես կախված է եղել ոսկու վերաարտահանումից, որը, բնականաբար, չէր կարող լինել կայուն և երկարաժամկետ զարգացման հուսալի հենարան։

Երբ այս արհեստական աղբյուրը սպառվում կամ անկում է ապրում, ապա բացահայտվում է տնտեսության իրական արտահանման ներուժը, որը ցավալիորեն թույլ է և ոչ զարգացած։ Սակայն խնդիրը սահմանափակված չէ միայն ոսկու վերաարտահանման կտրուկ նվազմամբ։ Մի շարք այլ կարևոր ապրանքախմբեր նույնպես էական բացասական նպաստում են ունեցել արտահանման ընդհանուր անկմանը։ Օրինակ՝ մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանման նվազումը նույնպես վկայում է ենթակառուցվածքային և արդյունաբերական ներուժի թուլացման մասին, իսկ մանածագործական իրերի և ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի արտահանման անկումը ցույց է տալիս արտադրական հատվածի խնդիրները։ Այս ապրանքախմբերի ընդհանուր բացասական նպաստումը կազմել է շուրջ 1,2 տոկոսային կետ, ինչը թեև չափով զիջում է ոսկու վերաարտահանման անկման ազդեցությանը, այնուամենայնիվ, նշանակալի է և վկայում է արտահանման բազայի նեղացման մասին։

Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ որոշակի ապրանքախմբեր դրական դինամիկա են ցուցաբերել, սակայն դրանց դերը ընդհանուր պատկերում մնում է սահմանափակ։ Օրինակ՝ պատրաստի սննդի արտադրանքի ապրանքախումբը ցույց է տվել 30,6 տոկոսանոց աճ, ինչը նպաստել է ընդհանուր արտահանման աճին 1,7 տոկոսային կետով։ Սա, անշուշտ, դրական զարգացում է և վկայում է սննդամթերքի արտադրության և վերամշակման ոլորտի ունակության մասին՝ իր տեղը գտնել արտաքին շուկաներում և մրցունակ մնալ։ Բուսական ծագման արտադրանքի և սարքերի ու ապարատների արտահանման աճերը նույնպես դրական նպաստում են ունեցել՝ յուրաքանչյուրը 0,5 տոկոսային կետով։

Սակայն այս դրական միտումները, որքան էլ խրախուսիչ լինեն, չեն կարողանում փոխհատուցել արտահանման հիմնական ապրանքախմբերի անկումը և բավարար չեն ընդհանուր պատկերը փոխելու համար։ Իսկ մնացած ապրանքախմբերի նպաստումները արտահանման աճին եղել են չնչին։

Արտահանման ճշգրտված վերլուծությունը, երբ չեզոքացնում ենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափը, այսինքն՝ հանում ենք վերաարտահանման արհեստական ազդեցության զգալի մասը, բացահայտում է ավելի խոր և անհանգստացնող իրականություն։ Այս դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2,5 տոկոս, որը ցածր ցուցանիշ է ցանկացած չափանիշով և հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով բազայի էֆեկտը։ Բազայի էֆեկտը, որը սովորաբար պետք է ապահովեր ավելի նշանակալի աճ նախորդ տարիների ցածր ցուցանիշների համեմատ, չի աշխատում, ինչը հստակ վկայում է արտահանման իրական ներուժի թուլության մասին։ Այսինքն, երկրի արտահանողները չեն կարողանում օգտվել նույնիսկ վիճակագրական հնարավորություններից, որոնք տրվում են ցածր համեմատման բազայի առկայության դեպքում։ Այս պատկերը ոչ միայն բնութագրում է ընթացիկ տարվա մարտահրավերները, այլև փաստում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի համակարգային կորստի փաստը։ Արտահանման պոտենցիալի կորուստը բարդ երևույթ է, որը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով։ Նախ և առաջ՝ դա արտացոլում է երկրի արտադրական բազայի թուլացումը և արդիականացման բացակայությունը։ Վերջին տարիներին Հայաստանը չի կարողացել զարգացնել նոր արտահանման ուղղություններ, որոնք կարող էին փոխարինել հին և սպառված ճյուղերին, և չի ներդրել բավարար ռեսուրսներ արտադրության մոդերնիզացիայի և տեխնոլոգիական արդիականացման ու բազմազանեցման մեջ։ Արդյունքում երկիրը մնացել է կախված սահմանափակ թվով ապրանքախմբերից, որոնցից շատերը կա՛մ հումքային բնույթ են կրում, կա՛մ էլ արհեստական բնույթ ունեն, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը։

Արտահանման պոտենցիալի կորուստն ինչ-որ առումով կապված է նաև արտաքին շուկաներում մրցակցային առավելությունների թուլացման հետ։ Հայկական ապրանքները շատ դեպքերում չեն կարողանում մրցել ինչպես գնային, այնպես էլ որակի առումով, ինչը հանգեցնում է շուկայական բաժնի կորստի և արտահանման ծավալների նվազման։

Արտահանման ոլորտի թույլ լինելու մեջ կարևոր դեր է խաղում նաև տնտեսական քաղաքականության անկայունությունը և կանխատեսելիության բացակայությունը, որը խոչընդոտում է երկարաժամկետ ներդրումներին և արտահանման զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացմանը։

Շուկայական դիվերսիֆիկացիայի բացակայությունը նույնպես էական խնդիր է։ Հայաստանի արտահանումը հիմնականում կենտրոնացած է սահմանափակ թվով երկրների և շուկաների վրա, ինչը ստեղծում է լրացուցիչ խոցելիություն աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։ Երբ մեկ կամ մի քանի հիմնական ներմուծող երկրներում տեղի են ունենում տնտեսական դժվարություններ կամ քաղաքական լարվածություններ, դա անմիջապես անդրադառնում է հայկական արտահանման վրա։ Նոր շուկաներ բացելու անկարողությունը և գոյություն ունեցող շուկաներում մրցունակության պահպանման դժվարությունները վկայում են մարքեթինգային և առևտրային քաղաքականության թերությունների, ինչպես նաև տնտեսական քաղաքականության մակարդակում ռազմավարական մոտեցումների բացակայության մասին։

Ֆինանսավորման հասանելիության խնդիրը նույնպես էական դեր է խաղում արտահանման զարգացման սահմանափակման գործում։ Հայաստանում փոքր և միջին արտահանողները հաճախ բախվում են դժվարությունների աշխատանքային կապիտալի և ներդրումային ֆինանսավորման ապահովման հարցում։ Այս ամենը, գումարած բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները, գրավի խիստ պահանջները և վարկային պայմանների կարճ ժամկետները դժվարացնում են արտահանողների գործունեությունը հատկապես նոր շուկաներ մուտք գործելիս, երբ անհրաժեշտ են զգալի սկզբնական ներդրումներ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարի