Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հզորացնելով հայ տաղանդների հաջորդ սերնդին. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաջին համերգը ԱՄՆ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հոկտեմբերի 18-ին առաջին անգամ կներկայանա ԱՄՆ-ում՝ Բոստոնի Scottish Rite Museum and Library-ի համերգասրահում, որտեղ համերգային ելույթներով հանդես կգան Հիմնադրամի կրթաթոշակառուները։ Համերգը կազմակերպվում է Friends of Armenian Culture Society (FACS)-ի հետ համագործակցությամբ և հանդիսանալու է մեծ մշակութային իրադարձություն՝ ներկայացնելով Հայաստանի վառ երիտասարդ երաժիշտներին և միավորելով սփյուռքի հայ համայնքին՝ աջակցելու հայ տաղանդավոր երեխաների հաջողությանը և ապագայի կերտմանը:

Բեմ դուրս կգան Հիմնադրամից տաղանդաշատ պատանիներ, ովքեր արդեն իսկ միջազգային բեմերում հաստատել են իրենց տեղը՝ դառնալով Հայաստանի նոր երաժշտական սերնդի դեսպանները։ Նրանց կատարմամբ կհնչեն Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Ռախմանինովի, Բաբաջանյանի, Խաչատրյանի և Սեն-Սանսի ստեղծագործությունները։ Բոստոնում առաջին անգամ կներկայացվեն նաև երկու հայ կոմպոզիտորների՝ Յուրի Գևորգյանի Սերենադը սաքսոֆոնի համար և ամերիկաբնակ հայազգի երիտասարդ սերնդի կոմպոզիտոր Առնո Մելքոնյանի «In memory of Artsakh» ստեղծագործությունը դաշնամուրի համար, որը հանդիսատեսին կներկայացնի հենց կոմպոզիտորը։ Այս ստեղծագործությունները առաջին անգամ կհնչեն Բոստոնում:

Համերգային երեկոյին իր ողջույնի խոսքով հանդես կգա Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչ, ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը:

Այս բարեգործական համերգը միաժամանակ կլինի երաժշտական տոն և կարևոր ներդրում Հայաստանի երիտասարդների ապագայի համար: Համերգից ստացված հասույթը ամբողջությամբ կուղղվի Հիմնադրամի կրթական ծրագրին` ապահովելու հայ տաղանդավոր երեխաների շարունակական բարձրորակ կրթությունը, մասնագիտական աջակցությունը և Հայաստանի ներկայացումը համաշխարհային բեմերում:

Տոմսերի արժեքը՝ 50–75 ԱՄՆ դոլար մեծահասակների համար և 25 ԱՄՆ դոլար ուսանողների համար։ Համերգից հետո հյուրերը հրավիրված են մասնակցելու ընդունելության, որտեղ հնարավորություն կունենան հանդիպելու երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ և ծանոթանալու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությանն ու առաքելությանը։

Տոմսերի վաճառքի և տեղեկությունների համար՝ https://tinyurl.com/MusicForFutureConcert

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ.-ին Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից և արդեն դարձել է կարևոր կրթական կենտրոն Հայաստանում։ Հիմնադրման օրվանից ի վեր այն աջակցել է 80-ից ավելի պատանի երաժիշտների մասնագիտական կայացմանն ու զարգացմանը, ովքեր պատվով ներկայացնում են Հայաստանը բազմաթիվ միջազգային փառատոններում և մրցույթներում: Հիմնադրամի տաղանդավոր պատանիները ընդունվել են աշխարհի առաջատար երաժշտական ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Վիեննայում, Քյոլնում, Լոնդոնում, Դետմոլդում, Ցյուրիխում, Զալցբուրգում՝ ամրապնդելով Հայաստանի հեղինակությունը դասական երաժշտության աշխարհում:

 

Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել