Հարցի բովանդակությանը չպատասխանելով՝ Փաշինյանը շրջանցում է եվրոպացի պատվիրակի մտահոգությունը և դատապարտում է օգտագործված տերմինը․ Դավիթ Խաժակյան
ԲԼՈԳԴավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԵԽԽՎ պատվիրակը վարչապետ Փաշինյանին ասում է, թե պարզ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը բխում է Ադրբեջանի շահերից, բայց հարցնում է, արդյո՞ք այն բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ այս մասով կասկածներ կան: Պատվիրակը մասնավորեցնում է հարցը, թե ի՞նչ տարբերություններ կան «միջանցքի» շուրջ ընկալումների մասով:
Հարցի բովանդակությանը չպատասխանելով Փաշինյանը շրջանցում է եվրոպացի պատվիրակի մտահոգությունը և դատապարտում է օգտագործված տերմինը:
Պարոն վարչապետ, այդ մարդը որևէ տերմին ինքն իրենից չի հնարել, որ մունաթ եք գալիս իր վրա և դատապարտում: Այդ տերմինը շրջանառության մեջ է դրել և շարունակում է օգտագործել ձեր կոլեգա Իլհամ Հեյդարի Ալիևը: Դուք ո՞ւմ վրա եք մունաթ գալիս: Ասելու բա՞ն ունեք, ձեր զրուցակցին ասեք, դատապարտե՛ք: Թե չէ հարցնում եք ի՞նչ նկատի ունի Ալիևը «Զանգեզուրի միջանցք» ասելով: Հենց էն նկատի ունի ինչին դուք համաձայնել եք երկկողմ բանակցությունների արդյունքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



