Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լոռու մարզպետի ինչի՞ն է պետք PR-ը՝ էթիկայի խախտումներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարզպետ Արթուր Նալբանդյանը, չնայած իր զբաղվածությանը, ներկա է գտնվել մի հարսանիքի, նվիրել թանկարժեք նվեր:
 
Եվ այսպես, ըստ Լոռու մարզպետարանի կայքի հրապարակած լուրի, մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից օրեր առաջ անցկացված քաղաքացիների հերթական ընդունելության ժամանակ գյուղերից մեկի բնակիչ Ա. Խ.-ն, ով խնամատար ընտանիքի մայր է, մարզպետին ուրախությամբ հայտնել է, որ պատրաստվում է ամուսնացնել արդեն չափահաս դարձած, սակայն դեռեւս իր ընտանիքում ապրող տղային եւ մարզպետին հրավիրել է ներկա գտնվել հարսանյաց հանդեսին:
 
Քանի որ այս հարսանիքում ներկայացված անձանց պատմությունը ենթադրում է անձի տվյալների վերաբերյալ որոշակի գաղտնիության պահպանում, այդ պատճառով մանրամասները ներկայացնում ենք առանց համայնքի եւ քաղաքացիների անունները նշելու: Մարզի ղեկավարը ներկա է գտնվել հարսանյաց հանդեսին եւ, ըստ կայքի, նաեւ արժեքավոր նվեր է հանձնել նորապսակներին: Թե ինչ արժեքավոր նվերի մասին է խոսքը, ի՞նչ միջոցներից է այն՝ անձնակա՞ն, թե՞ պետական, մեզ չհաջողվեց պարզել: Նալբանդյանի հետ կապ հաստատելու մեր փորձերը հաջողություն չունեցան:
 
Փոխարենը այլ աղբյուրներից տեղեկացանք, որ Լոռու մարզպետի թանկարժեք նվերը եղել է դրամական պարգեւ, ինչպես նաեւ նա է հոգացել հարսանիքի երաժշտախմբի ու հանդիսավար-թամադայի ծախսերը: Ինչ վերաբերում է մարզպետարանի լրատվական ծառայության հրապարակած լուրի մյուս մասին՝ խնամատար մոր եւ որդեգրած որդու պատմությանը, ապա այստեղ լրագրողական էթիկայի խախտում է թույլ տրվել:
 
Ընդհանրապես, որդեգրման վերաբերյալ տվյալները պետք է գաղտնի պահվեն այն կրող անձանց կողմից: Սա օրենքի պահանջ է: Հակառակ դեպքում գաղտնիքը հրապարակող անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Այն, որ խնամատար մայրը մարզպետին հայտնել է իր որդեգրած որդու հարսանիքի մասին, դա չի նշանակում, որ Լոռու մարզպետարանի լրատվական ծառայության լրագրողներն իրավունք ունեին դա հրապարակել: Բացի քրեական պատասխանատվությունից՝ սա նաեւ մասնագիտական էթիկայի հարց է, ինչն այս դեպքում խախտվել է:
 
Ընդհանրապես, կարելի էր այս իրադարձությունը չլուսաբանել, քանի որ, ըստ ամենայնի, մարզպետը երաժշտախմբի եւ թամադայի աշխատանքի դիմած վճարել է սեփական միջոցներից: Չէ՞ որ պետական բյուջեով նման ուղղություններով հատկացումներ սահմանված չեն: Աշխատակիցները, շտապելով Արթուր Նալբանդյանին ներկայացնել որպես որդեգրումն ու ընդհանրապես բարեսրտությունը խրախուսող պաշտոնյա, արդյունքում անզգուշաբար հրապարակել են նաեւ լուրի հերոսների անձնական տվյալները:
 
Հ. Գ. Ի դեպ, մեր նյութի հերոսուհու՝ խնամատար մոր կյանքն օրինակելի է եւ իսկապես դրվատանքի արժանի: Ինչ վերաբերում է նորապսակ զույգին, ապա մեր լավագույն մաղթանքները՝ նրանց: Հոդվածը հանուն անձնական կյանքի պաշտպանության է, եւ ոչ ընդդեմ որեւէ մեկի երջանկության:
 
Գագիկ Աղբալյան
 
 
 
 
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»