Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պետության հետպատերազմյան վերականգնումը ոչ թե լոզունգների կամ ցանկությունների, այլ՝ նոր գաղափարների, նոր լուծումների, նոր խիզախ ծրագրերի, նոր մոտեցումների, աշխարհում կատարվողը ճիշտ հասկանալու հմտության մեջ է։

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը։ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում մենք պարբերաբար ներկայացնելու ենք ասելիք և առաջարկ ունեցող գործիչների նյութերը։


Ամեն ինչ հանձնելու այլընտրանքն անվերջ առճակատումն ու պատերազմելը չէ, այլ՝ ռազմավարական զսպումը

Հայաստանի բևեռացված քաղաքական դաշտում տարածված ընկալում կա, թե ոչ իշխանական ուժերը «այլընտրանք չունեն» գործող իշխանությունների որդեգրած ներկայիս ուղուն։

Ակնարկը պարզ է. որքան էլ թերի լինեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը, Ադրբեջանին արվող միակողմանի և անհիմն զիջումները և Ռուսաստանից զգուշավոր հեռանալու փորձերը, կառավարության քայլերն այս պահին համարվում են իբրև թե միակ իրատեսական ուղին։ Մինչ աշխարհաքաղաքական փակուղում հայտնված Հայաստանի հնարավորությունները հետզհետե նեղանում են, իսկ արտաքին ճնշումը աճում, այս տեսակի քաղաքական ֆատալիզմը ոչ միայն սխալ է, այլև՝ վտանգավոր։

«Այլընտրանքի» որոնումը չպետք է սահմանափակվի քաղաքական քայլերի կամ խորհրդանշական ժեստերի գծային տրամաբանությամբ և մանրամասն ցանկով։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե որոշումների տարբերվող փաթեթ, այլ՝ հիմնովին նոր ռազմավարական վերաբերմունք՝ վերաիմաստավորելու, թե ինչ է նշանակում թշնամական և անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում խաղաղության հաստատումը, անվտանգության ձեռքբերումն ու ինքնիշխանության ապահովումը։

Իրական ընտրությունը հետևյալն է. խաղաղությունը հասանելի է միակողմանի զիջումների և պատմական ամնեզիայի միջոցո՞վ, թե՞ Հայաստանը պետք է փոխարենը որդեգրի ռազմավարական զսպման, երկարաժամկետ համբերատարության և ընդհանուր շահերի վրա հիմնված դաշինքների կառուցման քաղաքականություն։ Այս հարցի պատասխանը կորոշի՝ արդյոք Հայաստանը կգոյատևի որպես ինքնիշխան դերակատա՞ր, թե՞ կդառնա կառավարվող և անկում ապրող մի տարածք՝ արտաքին թելադրանքով ու ներքին պառակտմամբ։ Անդառնալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է հասցեագրել հետևյալ հիմնախնդիրները.

1. Արտաքին և անվտանգային քաղաքականության վակուում. ռազմավարական նախաձեռնության վերականգնում

Ստեղծված իրավիճակում պետական կառավարման բոլոր ոլորտներից ամենակարևորն ու ամենանվազ ինքնիշխանը մնում է արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Արտաքին դերակատարները և ծավալվող աշխարհաքաղաքական խզումներն են ավելի ու ավելի ակտիվորեն ձևավորում Հայաստանի ներքին օրակարգը:

Թուրքիան և Ադրբեջանը պարզապես հարևաններ չեն. նրանք հայկական քաղաքական կյանքում օրակարգ են սահմանում, մանիպուլյացիաների և ճնշման միջոցով վերահսկում են յուրաքանչյուր բանակցության, հրադադարի կամ հաղորդուղիների ապաշրջափակման խնդիրը՝ ձևավորելու համար Երևանի վարքագիծն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային թատերաբեմում։ Առանցքային որոշ դերակատարներ, չնայած ավելի բարեհամբույր կեցվածքին, առաջարկում են խրախուսանք, և ոչ՝ անվտանգություն, գովեստ և ոչ՝ զսպում։

Նման պայմաններում հայկական ցանկացած կառավարության համար ամենահրատապ խնդիրը տարածաշրջանային իրականությունից տարանջատված բարգավաճման կամ ժողովրդավարության տեսլական սահմանելը չէ, այլ՝ նախևառաջ որոշելը, թե ինչպես է պետք ընկալել, առերեսվել և զսպել արտաքին միջավայրում առկա գոյաբանական սպառնալիքները։ Սա նախապայման է մնացած ամեն ինչի համար։

Հայաստանի քաղաքականությունը պետք է սկսվի իրատեսական անվտանգության դոկտրինից՝ անդրադառնալով հետևյալ հիմնարար հարցերին.

● ​Ո՞ր դիրքորոշումն է լավագույն կերպով ապահովում ինքնիշխանությունը՝ թուրք-ադրբեջանական ծավալապաշտության պայմաններում։
● ​Ո՞ր դաշինքներն են ծառայում Հայաստանի շահերին, այլ ոչ՝ վերացական իդեալներին կամ համակրանքներին։
● ​Ինչպե՞ս կարող է Հայաստանը ձեռք բերել ներքին ուժ՝ առանց արտաքին միջամտության ենթարկվելու։

2. Ռազմավարական զսպում և հաշվարկված ինքնահաստատում
2020 թվականից ի վեր՝ Հայաստանին քաջալերել են «խիզախ քայլեր» ձեռնարկել իր հակառակորդների հետ հաշտեցման համար։ Գործնականում սա վերածվել է միակողմանի զիջումների ու նախկինում ձևավորված պետական և ազգային դիրքորոշումներից հրաժարման:

Պատկերն այժմ պարզ է. որքան շատ է Հայաստանը զիջում, այնքան ավելի են Անկարան ու Բաքուն սրում իրենց պահանջները։ Կարգավորման ներկայիս գործընթացը չի բերել որևէ երաշխիք, անվտանգության որևէ պայմանավորվածություն և որևէ փոխադարձություն։ Փոխարենը տեսնում ենք ադրբեջանական հավակնությունների շարունակական ընդլայնում՝ ոչ միայն Արցախի, այլև այժմ բացահայտորեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Հետևաբար, հավատալ, որ խաղաղությունը կարող է կառուցվել պատմական մոռացության և աշխարհաքաղաքական հնազանդության միջոցով, նշանակում է՝ հիմնարար կերպով սխալ հասկանալ հակառակորդի բնույթը և տարածաշրջանի ուժային կառուցվածքը։

Այլընտրանքն անվերջ առճակատումն ու պատերազմելը չէ, այլ՝ ռազմավարական զսպումը, որը ձգտելու է.

● ​Բացառել թշնամու հետագա առաջխաղացումները,
● ​Ժամանակ շահել համբերատարության և մարտավարական ճկունության միջոցով,
● ​Կառուցել ներքին դիմադրողականություն՝ հիբրիդային ճնշմանը դիմակայելու համար,
● ​Ձևավորել արդյունավետ և կայուն դաշինքներ՝ հիմնված ընդհանուր շահերի, և ոչ թե՝ զգացմունքների կամ գաղափարախոսական համակրանքների վրա։

3. Ներքին կարողությունը՝ որպես ռազմավարական նպատակ

Արդյունավետ արտաքին քաղաքականությունը պահանջում է ներքին խորություն։ Այդ խորությունը միայն ռազմական չէ, այն նաև՝ ինստիտուցիոնալ, տնտեսական, հոգեբանական և տեղեկատվական։ Արտաքին սպառնալիքները չեզոքացնելու ներքին կարողությունների մոբիլիզացումը պետք է դառնա Հայաստանի ռազմավարական դոկտրինի առանցքային սկզբունքը։ Այն պետք է ներառի.

● ​Պաշտպանության համակարգի բարեփոխում, որը ձգտելու է ոչ թե ավանդական ռազմական հավասարության, այլ՝ ասիմետրիկ հակազդման և տարածքային պաշտպանության։
● ​Ազգային համախմբվածություն՝ հաղթահարելով պարտվողական դիսկուրսը և խթանելով միասնությունը ինքնիշխանության, և ոչ թե՝ կուսակցականության շուրջ։
● ​Սփյուռքի ներգրավվածությունը ոչ միայն բարեգործության կամ լոբբինգի համար, այլև որպես Հայաստանի ազդեցության կառուցվածքային, ռազմավարական ընդլայնում՝ դիվանագիտական, պաշտպանական, տնտեսական, տեխնոլոգիական և ակադեմիական ոլորտներում։
● ​Տնտեսական դիմադրողականություն և կայունություն՝ նվազեցնելով կախվածությունը թուրքական և ադրբեջանական երթուղիներից և դիվերսիֆիկացնելով մյուս հաղորդուղիները:

Ոչ մի կառավարություն, որքան էլ բարի մտադրություններ ունենա, չի կարող հաջողության հասնել արտաքին քաղաքականության մեջ, եթե ներսում այն չունի վստահություն, տնտեսապես կախյալ է և ռազմական առումով՝ խոցելի։

4. Դաշնակիցներ և ռազմավարական վերահավասարակշռում

Ակնհայտ է, որ Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ անկում է ապրում։ Այդուհանդերձ, ռազմավարական առումով միամտություն է՝ Ռուսաստանին անտեսել կամ անխոհեմորեն այրել կամուրջները։ Տեսանելի ապագայում Ռուսաստանը մնալու է կարևոր դերակատար՝ ռազմական և դիվանագիտական ներկայությամբ և տարածաշրջանային հավասարակշռությունների ձևավորման գործում։

Մեր ցավագին փորձը հուշում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի հաճախորդ-պետություն մոդելից, որտեղ հավատարմությունը շփոթվում է պատրանքային երաշխիքների հետ։ Այս մոտեցումը չի հանգեցրել ո՛չ զսպման, ո՛չ էլ անվտանգության: Փոխարենը, Երևանը պետք է նախաձեռնի բանակցված գործարքային գործընկերություն Մոսկվայի հետ, որը հիմնված կլինի.

● ​Իրական ռազմավարական երկխոսության,
● ​Ռազմաարդյունաբերական հատուկ համագործակցության,
● ​Փոխշահավետ հետախուզական գործունեության շարունակական համակարգման,
● ​Հայաստանի կողմից իր դաշինքներն ու գործընկերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության ճանաչման վրա։

Այս պարագայում, ընտրությունը լիակատար կախվածության կամ լիակատար խզման միջև չէ։ Իրական ընտրությունը կարող է արտահայտվել հարաբերությունների վերաձևավորման միջոցով՝ հաստատել փոխշահավետ ռազմավարական դաշի՞նք, թե՞ թույլ տալ, որ Հայաստանը դառնա անարժեք, անտեսված և օգտագործված դաշնակից։

5. «Զանգեզուրի միջանցքը». ռազմավարական «կարմիր գիծ» և դիվանագիտական հնարավորություն

Հայաստանի ինքնիշխանությանն ամենալուրջ սպառնալիքներից մեկը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի ագրեսիվ հետապնդումն է։ Տարածաշրջանը միավորող տարանցիկ ենթակառուցվածքային խոսույթի տակ իրականում թաքնված է աշխարհաքաղաքական սեպ ստեղծելու մտադրությունը, որը նպատակ ունի.

● ​Խաթարել Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը,
● ​Կտրել Իրանի մուտքը Կովկաս և Եվրասիա,
● ​Զրոյացնել Հայաստանի տարածաշրջանային կարևորությունը՝ այն վերածելով տարանցման տարածքի, այլ ոչ՝ հանգույցի,
● ​Վերացնել Հարավային Կովկասում Թուրքիայի գերիշխանության ճանապարհին կանգնած ռազմավարական խոչընդոտը:
Վերջին զարգացումներն առավել քան երբևէ ընդգծում են, թե ինչպես կարող է նույն նպատակը ներկայացվել նոր փաթեթավորմամբ։ Վաշինգտոնում ստորագրված TRIPP-ի հուշագիրն, անշուշտ, արտացոլում է ԱՄՆ-ի ներգրավվածության հետաքրքրությունը տարածաշրջանում և կարող է ծառայել որպես գործիք՝ երկխոսությունն ապահովելու և առճակատումը թուլացնելու համար։ Սակայն կարևոր է հասկանալ, որ այս փաստաթուղթն ինքնին չի երաշխավորում ո՛չ Հայաստանի ինքնիշխանությունը, ո՛չ էլ տարածքային ամբողջականությունը, եթե դրան չեն հաջորդում հստակ և արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ, և եթե տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն չի ապահովվում։

Իրականությունն այն է, որ հուշագիրը ներկայացվում է որպես լուծում, սակայն գործնականում այն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նպատակները կենսագործելու ռիսկ է ​​պարունակում։ Պատրանքային համոզմունքը, թե «Թրամփ» անունն ավտոմատ կերպով նշանակում է անվտանգություն, չպետք է մոլորեցնի հանրությանը։ Անվերապահ ընդունման կամ կատեգորիկ մերժման փոխարեն, անհրաժեշտ է հուշագիրը դիտարկել որպես բարդ դիվանագիտական ​​գործընթացի մի մաս, որը պահանջելու է Հայաստանի կողմից խիստ մոնիթորինգ և վերահսկողություն, ներքին պաշտպանության և ինստիտուցիոնալ մեխանիզմների շարունակական ամրապնդում, այլընտրանքային դաշնակիցների և միջազգային համագործակցության ձևաչափերի ակտիվ որոնում, «կարմիր գծերի» հստակ սահմանում և ռազմավարությունների մշակում, որոնք նվազագույնի կհասցնեն մեկ կողմից կախվածության ռիսկերը։ Հակառակ դեպքում, նման փաստաթղթերի հանդեպ կույր հավատը առանց իրական երաշխիքների կարող է հանգեցնել ռազմավարական կարևորագույն դիրքերի նկատմամբ վերահսկողության կորստի և ինքնիշխանության խաթարման։

Հնարավոր խոչընդոտներ և մարտահրավերներ նոր ռազմավարության իրականացման ճանապարհին
Տվյալ ռազմավարությունը բախվելու է մի շարք գործնական մարտահրավերների, որոնք պետք է գիտակցված կերպով հասցեագրվեն՝ հետագա ձախողումներից խուսափելու համար։

1. Միջոցների սահմանափակություն և իրականացման ռեսուրսներ. Առաջարկվող քաղաքականության արդյունավետությունն անխուսափելիորեն պայմանավորված է պետական կառավարման, պաշտպանական ոլորտի, դիվանագիտական և տեղեկատվական համակարգերի հնարավորություններով։ Առանց հաշվարկված ռեսուրսների մոբիլիզացման և կարողությունների համակարգային զարգացման՝ ռազմավարական ուղղությունը կմնա գաղափարական հռչակագիր։

2. Ներքին քաղաքական բևեռացում և անվստահություն. Այլընտրանքի հաջողությունն անհնար է առանց հասարակական համախմբվածության և միմյանց չվստահող ներքաղաքական բևեռների միջև նվազագույն կոնսենսուսի։ Անհրաժեշտ է ստեղծել ինստիտուցիոնալ միջավայր, որտեղ ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը կուսակցական մրցակցության առարկա չեն։

3. Ռիսկերի և վտանգների գնահատման անհրաժեշտություն. Արտաքին քաղաքական վերաիմաստավորումը, հատկապես՝ առկա անվտանգության վակուումում, ենթադրում է ռիսկեր թե՛ հակառակորդների, թե՛ դաշնակիցների կողմից։ Մեր քայլերը պետք է ուղեկցվեն սպառնալիքների կառավարման, ճկունության և սցենարային պլանավորման գործիքակազմով։

4. Հանրային գիտակցության ձևավորում. Ռազմավարական դիմադրողականություն ստեղծելը ենթադրում է նաև հանրային ընկալումների փոփոխություն։ Անհրաժեշտ է ձևավորել քաղաքական և հանրային մտքի նոր օրակարգ, որը չի խուսափում պատասխանատվությունից և երկարաժամկետ մտահոգություններից՝ հանուն կարճաժամկետ հարմարավետության։

Այս մարտահրավերների բացահայտումն ու դրանց ժամանակին արձագանքելը ռազմավարական մտածողության և իրատեսական գործողության նախապայման է։ Միայն վտանգները լիարժեքորեն գնահատելու և հաշվարկված քայլեր ձեռնարկելու դեպքում է հնարավոր իրականացնել այլընտրանքային ուղին՝ որպես կենսունակ և արդյունավետ պետական ռազմավարություն։

Եզրակացություն. կայունություն՝ հավասարակշռության, այլ ոչ՝ հնազանդության միջոցով

Հայաստանի առաջընթացի ուղին ոչ թե հնազանդության, այլ՝ տարածաշրջանային ներգրավվածության կանոնների վերանայման մեջ է։ Այն միտքը, որ կայուն խաղաղության կարելի է հասնել ցանկացած գնով հաշտեցման միջոցով, ոչ միայն միամիտ է, այլև՝ ինքնաոչնչացնող։

Տարածաշրջանում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը վարում են էքսպանսիոնիստական ուժային քաղաքականություն, հարատև կայունության նախապայմանը նոր հավասարակշռության հաստատումն է։ Ազգային հստակ շահերի հետապնդումը, ներքին ամուր դիմադրողականության հաստատումը և արդյունավետ դաշինքների ձևավորումը պետք է դառնան Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության անկյունաքարերը։ Եվ մինչ ներկայիս դիսկուրսը պահանջում է այլընտրանքային գործողությունների մանրամասն ցանկ, իրական այլընտրանքը սկսվում է ռազմավարական վերաբերմունքի վերաիմաստավորումից՝ հասկանալով, որ խաղաղության հիմքերը դիմացկունությունը, հավասարակշռությունը և ինքնիշխանությունն են, ոչ թե հարմարվողականությունն ու հնազանդությունը:

Նման ռազմավարական դիրքորոշումն ընդունելուց հետո կարելի է ձևակերպել և իրականացնել մտածված քայլերի ամբողջությունը՝ որպես հստակ ճանապարհային քարտեզ։ Այլ կերպ ասած, Հայաստանը նախ պետք է որոշի, թե ինչպիսի՞ պետություն է ուզում լինել, միայն դրանից հետո կարող է ընտրել ճիշտ գործիքներն ու գործընկերներին՝ ավելի ու ավելի անկայուն աշխարհակարգում իր տեղն ապահովելու համար։ Կայունությունը չի շնորհվում, այն կառուցվում է։ Եվ խաղաղությունը չի առաջանում թուլությունից, այն պետք է վաստակվի ուժի, ռազմավարության և դիմանալու կամքի միջոցով։

Արա Այվազյան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»Անժամանակ կյանքից հեռացել է լուսավոր երիտասարդ Տիգրանը Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ Արտակարգ դեպք՝ Երևանում 3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը վերաբացել է օդային տարածքը ուղևորատար չվերթների համար Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան «Honda Elysion»-ը բախվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրավոր Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Ջուր չի լինելու հունիսի 9-ին և 10-ին Սպերցյանը նշել է 26-ամյակը Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լեւոն Ազիզյան Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ Արման Թաթոյան Ջրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր «Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն ՄարուքյանՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա Yerevan Wine Days-ի հոբելյանական ամփոփումը․ ինչպես անցավ և ինչով առանձնացավ Հայաստանի գլխավոր գինու փառատոնը Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած 8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղել Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած FlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և Կազան Իսրայելը և Իրանը դադարեցնում միմյանց հարվածելը Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման համար. ՀՀ նախագահ