Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ատոմային փոշի. Ռուսաստանի գլխի տակ «փափուկ բարձ» է դնո՞ւմ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regnum.ru–ն «Ատոմային փոշի. ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանի հետ քննարկում Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումին, հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել միջուկային նախագծերի անհրաժեշտությունը, որոնք ներառում են Մեծամորի ատոմակայանի շահագործումը և նոր ատոմակայանների ստեղծումը: «Մենք ներկայում ուսումնասիրում և փնտրում ենք Հայաստանի համար հարմար նախագծեր, մասնավորապես փոքր մոդուլային ատոմակայաններ և, իհարկե, մենք նաև շատ ակտիվորեն երկխոսություն ենք վարում Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ», - հայտարարել էր նա:

Հայաստանն իսկապես կարիք ունի ատոմակայանների: Հայաստանը չունի սեփական խոշորածավալ նավթի և գազի հանքավայրեր, իսկ վերականգնվող էներգիայի այնպիսի աղբյուրները, ինչպիսիք են արևային վահանակները, չեն ծածկի դեֆիցիտը: Հետևաբար, մնում է միայն մեկ տարբերակ՝ փոքր ատոմակայաններ: Եվ այդ թեման Վլադիմիր Պուտինի հետ քննարկելով՝ Փաշինյանը, կարծես, ճիշտ տեղում էր: Ի վերջո, փոքր ատոմակայաններն այժմ հասանելի են միայն Չինաստանից կամ Ռուսաստանից: Ամերիկացիները 21-րդ դարում զրոյից ոչ մի ատոմակայան չեն կառուցել, ֆրանսիացիները չունեն այն մոդելները, որոնք անհրաժեշտ են Երևանին, իսկ հարավկորեացիները լավագույն դեպքում հինգ տարվա ընթացքում չեն կարողանա նմանատիպ բան ստեղծել: Սա մասամբ պայմանավորված է միջուկային նախագծերի «վտանգների» վերաբերյալ տարածված «կանաչ» հիստերիայով, մասամբ` Ֆուկուսիմայի վթարից հետո միջուկային արդյունաբերության ճգնաժամով, երբ բոլորը պարզապես վախենում են ատոմային էներգիայից, մասամբ էլ՝ այն պատճառով, որ «Ռոսատոմն» է բազմաթիվ նախագծեր իրականացնում զարգացող երկրներում: Չարժե անգամ հիշատակել այն փաստը, որ փոքր ատոմակայանը պահանջում է ֆինանսավորում, իսկ Հայաստանը չունի հնարավորություններ, ուստի կարող է հեշտությամբ օգտագործել ստանդարտ սխեման, որի համաձայն, Ռուսաստանը ֆինանսավորում է ատոմակայանը, ապա ժամանակի ընթացքում հետ է վերադարձնում ներդրումը։

Այնուամենայնիվ, շատ հավանական է, որ Երևանը չընդունի ռուսական առաջարկը։ Ի վերջո, փոքր ատոմակայան գնելը նույնը չէ, ինչ շուկայում մեկ կիլոգրամ լոլիկ գնելը։ Ինչպես զենքի ձեռքբերման դեպքում, գնման գործարքը կապում է վաճառողին և գնորդին երկար տարիներով, քանի որ գնված ապրանքները պետք է պահպանվեն, արդիականացվեն և վառելիքով մատակարարվեն։ Եվ նման պարտավորեցնող պայմանավորվածությունը չի համապատասխանում Փաշինյանի և նրա հետևում կանգնած ուժերի շահերին։ Ի վերջո, նրանք երկիրը տանում են ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Եվրոպա։ «Վերջերս Հայաստանի իշխանությունները իշխող կուսակցության համագումարում հայտարարեցին, որ ԵՄ-ին անդամակցությունը իրենց համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն է։ Բնականաբար, այս իրավիճակում նրանք շարունակում են իրենց հակառուսական արշավը իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցների միջոցով, որոնց հաճախ են այցելում արևմտամետ փորձագետներ, և որոնք ակտիվորեն խթանում են հակառուսական պատմություններ», - regnum.ru–ին բացատրել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

Ըստ էության, Փաշինյանի ամբողջ ներքաղաքական նարատիվներն այժմ կառուցված են ռուսաֆոբ կարգախոսների վրա։ Եվ նրա ուղղվածության ամբողջ պաշտպանությունը պտտվում է Լեռնային Ղարաբաղի կանխամտածված, կազմակերպված հանձնման շուրջ, որի ընթացքում հազարավոր հայ զինվորներ զոհվեցին, իսկ ավելի քան հարյուր հազար մարդ դարձավ փախստական։ «Իշխանությունները գեներացնում են այն պատմությունը, որ Ղարաբաղը հանձնվել է միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի թուլության պատճառով։ Սա «իրական Հայաստանի» հայեցակարգի մի մասն է, որը Փաշինյանն է խթանում,– regnum.ru–ին ասել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը,– ավելին, Հայաստանի «թուլությունը», ըստ Փաշինյանի, առաջացել էր հենց այն պատճառով, որ երկիրը նախկին ղեկավարների օրոք կողմնորոշված էր դեպի Մոսկվա։ Եթե Հայաստանը իսկապես հույսը դնում է «Ռոսատոմի» մասնակցությամբ ատոմային էներգիայի արտադրության վրա, ապա դա կկանխի Մոսկվայի հետ հարաբերությունների արագ խզումը, հետևաբար, Փաշինյանը, հավանաբար, նույնիսկ լրջորեն չի էլ քննարկում «Ռոսատոմի» հետ պայմանագրեր կնքելու հարցը»։

«ՀՀ իշխանությունները կա՛մ կսպասեն ամերիկյան կողմից առաջարկի, կա՛մ էլ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու պատրվակով հին ատոմակայանի փակումից հետո կկազմակերպեն էլեկտրաէներգիայի ներմուծում Թուրքիայից», - կարծում է Հայկ Խալաթյանը։

Այդ դեպքում ինչո՞ւ են այս բոլոր բանակցությունները Պուտինի հետ։ Ըստ երևույթին, դա արվում է բացառապես Ռուսաստանի և Հայաստանի միջև որոշակի կառուցողական հարաբերությունների պատկեր ստեղծելու համար։ Պատկեր, որը ՀՀ վարչապետն արդեն մեկից ավելի անգամ է փորձել ստեղծել։ «Փաշինյանը միայն այս տարի երկու անգամ փոխել է իր դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ. մե՛կ նա ասել է, որ դրանք պետք է կրճատվեն, մե՛կ էլ կառավարությունից պահանջել է անհապաղ կարգավորում, - ասել է Նիկիտա Մենդկովիչը,– իրականում նրան կարգավորումը անհրաժեշտ է միայն Ռուսաստանին «քնեցնելու» և ռուս-հայկական տնտեսական համագործակցության փլուզումը կանխելու համար՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցության կասեցումից հետո»։

«Փաստացի խզումը կնշանակեր որոշակի դժվարություններ Հայաստանի համար, ուստի, հիմա Փաշինյանի համար ճակատագրական 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին նրան այդ բարդությունները պետք չեն։ Հետևաբար, նա փորձում է խուսափել Մոսկվայի հետ բաց խզումից, որպեսզի չդրդի նրան որևէ կտրուկ քայլի, որը կարող է հանգեցնել երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամի, - բացատրել է Հայկ Խալաթյանը,– իսկ երբ ընտրություններն ավարտվեն, երբ (կամ եթե) հայ բնակչությունը կրկին քվեարկի Փաշինյանի կուսակցության օգտին, Ռուսաստանի աչքերին փոշի փչելու կարիք այլևս չի լինի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ