Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը փաստացի մեծամասնություն է ստացել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում: Ինչպես և սպասելի էր, եվրոչինովնիկների կողմից հիացական հայտարարություններ եղան:

Ոչ պակաս պաթետիկ ու ոգևորված էին հայաստանյան «արևմտամետների» արձագանքները, որոնք նշում էին, թե հաջորդ տարի Հայաստանն էլ պետք է գնա այդ նույն ճանապարհով: Սոցցոոանցերում տարբեր գրառումներով այս տեսակետը պաշտպանում էին նաև մի շարք քպականներ: Ըստ փորձագետների, սա կարող է նշանակել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը, այն է՝ ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցել քաղաքական դաշտը «սրևմտամետների» ու «ռուսամետների» բաժանելու միջոցով: Սակայն բանն այն է, որ Հայաստանում դա դժվար կլինի անել: Ճիշտ է, ՔՊ-ն ու իր սատելիտ մի քանի փոքր կուսակցությունները կփորձեն ընդդիմադիր դաշտը որակել որպես «ռուսահպատակներ», «5-րդ շարասյուն» և այլն, ինչի նշանները կան, այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ մեր երկրում կան ընդգծված, նույնիսկ ծայրահեղական «արևմտամետներ», սակայն ընդգծված ռուսամետ ուժերը քիչ են (եթե կան): Ընդդիմադիր դաշտի գերակշիռ մեծամասնությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ ռուսամետ, նրանք առավելապես ազգային արժեքների կողմնակիցներ են և հանդես են գալիս պետականամետության ու արտաքին քաղաքական հարաբերություններում հավասարակշռվածության և սթափ դատողության դիրքերից: Այսինքն, պայքարը լինելու է ոչ թե արևմտամետների ու ռուսամետների, այլ իշխանության (այդ թվում՝ կից սատելիտների) ու հայամետ, հայաստանամետ ուժերի միջև:

Այս ամենին հավելենք, որ Մոլդովայում Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ: Այս գործոնը ևս Հայաստանի ընտրություններում չի աշխատելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ»Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար ՄելոյանՊետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»Անժամանակ կյանքից հեռացել է լուսավոր երիտասարդ Տիգրանը Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ Արտակարգ դեպք՝ Երևանում 3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը վերաբացել է օդային տարածքը ուղևորատար չվերթների համար Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան «Honda Elysion»-ը բախվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրավոր Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Ջուր չի լինելու հունիսի 9-ին և 10-ին Սպերցյանը նշել է 26-ամյակը Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լեւոն Ազիզյան Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ Արման Թաթոյան Ջրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր «Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն ՄարուքյանՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա Yerevan Wine Days-ի հոբելյանական ամփոփումը․ ինչպես անցավ և ինչով առանձնացավ Հայաստանի գլխավոր գինու փառատոնը