Armlur.am-ի տեղեկություններով՝ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյան, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը այս պահին գտնվում են Արմավիրի մարզի ոստիկանության բաժնում։ Մերձավանում շարունակվում է խիստ հսկողությունը, և իրավապահ մարմինները մտահոգություն ունեն հնարավոր վենդետայի մասով։ Ուստի ողջ ծառայությունը կենտրոնացված է Մերձավան համայնքում։