Ամենակրիմինալ մարզն Արմավիրն է, քաղաքները՝ Երեւանն ու Վաղարշապատը. ԱՎԾ–ն հրապարակել է 2024թ.–ի տվյալները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024թ.–ի ընթացքում ամենաշատ հանցագործությունները Երեւանից հետո գրանցվել են Արմավիրի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք՝ ուսումնասիրելով Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք հրապարակվել են օրեր առաջ։
Այսպիսով, Արմավիրում նախորդ տարի գրանցվել է 3464 հանցագործություն, որից 457–ը՝ ծանր, 88–ը՝ առանձնապես ծանր։
Համեմատության համար նշենք, որ Արարատում նշված ժամանակահատվածում գրանցվել է 2696 հանցագործություն, Շիրակում՝ 2802, Լոռիում՝ 2821։ Արմավիրին «մոտ» է Կոտայքի մարզը՝ 3310 դեպքով, սակայն, այստեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 35 է։
Ինչ վերաբերում է Արմավիրի քաղաքներին, ապա ամենաշատ դեպքերը գրանցվել են Վաղարշապատում՝ 2094 դեպք, որից 78–ն՝ առանձնապես ծանր։ Ի դեպ, Երեւանից հետո Հայաստանի քաղաքներից ամենաշատ դեպքերը հենց Վաղարշապատում են գրանցվել։
Նկատենք, որ նախորդ տարի Վաղարշապատում ավելի շատ դեպքեր են գրանցվել քան ամբողջ Սյունիքի մարզում, որտեղ գրանցվել էր հանցագործության 1649 դեպք։
Նշենք, որ Երեւանում նախորդ տարի գրանցվել է 18 հազար 397 դեպք, որից 1165–ը՝ առանձնապես ծանր։
Հետևեք մեզ՝ այստեղ



