Հիշեցնենք, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք։
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Քնար Մանուկյան
Հետևեք մեզ՝ այստեղ



