Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի հարավում. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆFabrizio Bensch/Reuters
Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի հարավում, սպանվել է մի քանի մարդ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը կրակ է բացել Բավարիայի Անսբախի մոտակայքում գտնվող Տիֆենթալ քաղաքում: Հանցագործը հեռացել է դեպքի վայրից արծաթագույն Mercedes-ով:
Իրավապահ մարմինները նախազգուշացնում են շփման մեջ չմտնել այդ ավտոմեքենայի վարորդի հետ:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը, առնվազն երկու մարդ է մահացել:
The Guardian-ի հաղորդմամբ, ոստիկանության խոսնակ Սիմոն Վիզենբերգը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ հանցագործին, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



