Բյուրեղավանում հրդեհ է բռնկվել պահեստային տարածքում․ ժամանել են հրշեջ փրկարարների մի քանի մարտական հաշվարկներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային և Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվել են արկղեր և տարաներ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































