Սպանված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախօրեին Փարաքարում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը:
Սեպտեմբերի 24-ին Փարաքարում հնչած դավադիր կրակոցների հետևանքով, որոնց արդյունքում սպանվել էին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպեր աշխատակից Կարեն Աբրահամյանը, վիրավորվել էր նաև Վալոդյայի ընկեր Արծրուն Գալստյանը: ArmLur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից հետաքրքրվեց` ինչ վիճակում է վիրավորը և արդյոք նրան քննիչները հարցաքննել են:
«Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է։ Նշանակվել են փորձաքննություններ՝ վնասվածքների չափն ու խորությունը պարզելու համար»,- հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատուն։
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը արդեն դուրս է բերվել վերակենդանացման բաժանմունքից և տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ ArmLur.am-ը մինչ այս զանգահարել էր նաև Աստղիկ բժշկական կենտրոն՝ այնտեղից պարզելու հիվանդի վիճակը, սակայն հիվանդանոցից կտրուկ հրաժարվեցին որեւէ տեղեկություն տալ՝ այն համարելով գաղտնիք:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































